
Վաճառքի մենեջեր
Narsan LLC
Նկարագրություն
«Նարսան» ՍՊԸ–ին անհրաժեշտ են փորձառու մենեջերներ` պատվերի սրահում վաճառքների կազմակերպման համար:
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ սրահում վաճառվող ապրանքների տեսականու վերաբերյալ,
- Հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների հետ գործարար հարաբերությունների հաստատում, մշտական կապի պահպանում,
- Կատարել պատվերների ճշգրիտ հաշվարկները,
- Ուշադիր և անսխալ գրանցել պատվերները,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ նոր պոտենցյալ գնորդների որոնման միջոցով։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է,
- Մաթեմատիկայի և երկրաչափության բավարար իմացություն,
- Պատվերների հաշվարկման ունակություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման, բանակցելու հմտություններ,
- Համակարգչից օգտվելու ունակություն, MS excel, MS word իմացություն,
- 1C ծրագրի իմացություն կդիտվի որպես առաավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00,
Աշխատավայր՝ Հրանտ Վարդանյան 7,
Աշխատավարձը գործարքային է՝ կախված վաճառքներից, նվազագույն ֆիքսված աշխատավարձ 200 000 դրամ։
Հիմնադրվելով 2003թ.-ին Նարսան ՍՊԸ-ն հանդիսանում է ցինկապատ, ցինկապատ պոլիմերային ծածկույթով, հարթ և ձևավոր թիթեղների, մետաղական կղմինդրերի, տանիքի համալրող դետալների, եվրո դռների և պատուհաննեի, ալյումինե պաշտպանիչ շերտավարագույրների, գիպսաստվարաթղթե սալերի պրոֆիլների և այլ շինարարական ապրանքների արտադրության առաջատար ընկերությունը տեղական շուկայում, և շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և գնային ճկուն քաղաքականության ձեռք է բերել մեծ ճանաչում: Մեծ ներդրումների և ջանքերի շնորհիվ Նարսան ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը և համալրում է գործարանը նոր հաստոցներով: Նարսան ընկերության նպատակն է բարձրորակ և մատչելի արտադրանքով ապահովելը սպառողին: