
Վաճառքի մենեջեր
"R & V Comfort" LLC
Նկարագրություն
"Comfort R&V" ընկերության խանութ-սրահներին անհրաժեշտ են վաճառքի մենեջերներ։
Պարտականություններ
- Գնորդներին ներկայացնել նոր, միմյանց փոխարինող, ինչպես նաև համարժեք տեսականու ապրանքներ,
- Ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գինը, ապահովել պահանջվող քանակի առկայությունը,
- Տրամադրել խորհրդատվություն՝ վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Անհրաժեշտության դեպքում կատարել հաշվարկներ՝ տրամագծի, մակերեսի վերաբերյալ,
- Ստուգել գնապիտակների առկայությունը և ապահովել դրանց ճիշտ դասավորվածությունը,
- Ներկայացնել գործող զեղչային համակարգերը և ակցիաների մասին տեղեկատվություն տրամադրել հաճախորդներին,
- Մասնակցել նոր ստացված ցուցանմուշների ընդունման, տեսակավորման, ցուցափեղկերի դասավորման և այլ աշխատանքների։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ շինանյութի ոլորտում,
- Բարձրագույն կրթությունը, համակարգչային գիտելիքները, 1 C ծրագրի իմացությունը կդիտվեն որպես առավելություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի:
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ ֆիքսված 220․000 ՀՀ դրամ + 1% կատարած վաճառքներից։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկ` 10:00-19:00:
Ընկերությունն ունի շուրջ 26-ամյա պատմություն: Այն Հայաստանի Հանրապետության առաջատար կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունը հիմնականում առնչվում է շինարարության ոլորտի հետ: Ներմուծում է բազմատեսակ շինարարական նյութեր Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի և Ուկրաինայի հանրահայտ արտադրողներից: Ունի շինարարական տեխնիկայի մեծ տեսականի: Իրականացնում է լիցենզավորված նախագծային աշխատանքներ, ինչպես նաև շինարարություն, որի համար առկա է համապատասխան տեխնիկական բազան: