
Վաճառքի մենեջեր
Haysell
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերների մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների,
- Ընդհանուր վաճառքի իրականացում (խորհրդատվությունից-վաճառքի գրանցում),
- Ապրանքատեսականու շարունակական հետևում (բացում,հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում),
- Գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայության հետևում,
- Շուկայի ընթացքի և պրոցեսների շարունակական ուսումնասիրություն։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Թիմում աշխատելու և նախաձեռնողականությամբ հանդես գալու կարողություն,
- Պատասխանատվության զգացում:
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Մրցունակ աշխատավարձային փաթեթ, ներառյալ 13-րդ աշխատավարձ,
- Մարզասրահների անդամակցության հատուկ պայմաններ՝ 50-70% զեղչ,
- Կարիերայի աճի հստակ ուղի և հնարավորություն զարգանալու ընկերության ներսում,
- Շարունակական վերապատրաստումներ ոլորտի առաջատար մասնագետների կողմից՝ ինչպես վաճառքի տեխնիկայի, այնպես էլ անձնական զարգացման ուղղությամբ,
- Աջակցող թիմ և առողջ մթնոլորտ, որտեղ քո ներդրումը նկատվում և գնահատվում է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա,
Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00, շաբաթ՝ 11:00-17:00։
Տվյալ հաստիքին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը:
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։