Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
5/22/2025
Job posting has expired

Նկարագրություն

Alpha Food Service ընկերությունը աշխատանքի է հրավիրում Վաճառքի մենեջերների՝ ընկերության վաճառքների կազմակերպման, պլանավորման և առաջխաղացման նպատակով:

Պարտականություններ

  • Վաճառքների զարգացման խթանում և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ապահովում,
  • Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնում, սպասարկման որակի և արդյունավետության բարձրացում,
  • Նոր հնարավորությունների բացահայտում՝ վաճառքի աճի խթանման համար,
  • Ակտիվ բանակցություններ՝ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ, ընկերության առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում և վաճառքի ծավալների մեծացում,
  • Վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկում,
  • Պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում,
  • Շուկայի մոնիտորինգ՝ վաճառքի և սպասարկման լավագույն գին/որակ համադրության ապահովման նպատակով,
  • Հաշվետվությունների տրամադրում՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և արդյունքների վերաբերյալ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մարկետինգի կամ հարակից այլ ոլորտներում,
  • Վաճառքների ոլորտում (մանրածախ վաճառք) աշխատանքային փորձ,
  • Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ, բանակցությունների վարման գերազանց կարողություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Արագ որոշումներ կայացնելու կարողություն,
  • Քանակական և որակական վերլուծություններ կատարելու կարողություն, խնդիրների արագ նկատելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սթրեսակայունություն և բարձր պատասխանատվության զգացում։
Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media