
Վաճառքի մենեջեր
GDC dental shop
Նկարագրություն
GDC (ՋԻ ԴԻ ՍԻ) ստոմատոլոգիական ընկերությունը փնտրում է հաղորդակցման հմտություններով իգական սեռի մենեջեր՝ իր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ցուցաբերել գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ և պահպանել ու զարգացնել հաճախորդների հետ նոր հարաբերություններ,
- Միջազգային գործընկերների հետ հաղորդակցում,
- Պատվերների կազմում,
- Բացահայտել շուկայում առկա տարբեր մրցակիցների,
- Նոր հաճախորդների ներգրավում և նրանց հետ շարունակական համագործակցության ապահովում։
Պահանջներ
- MS Office ծրագրի իմացություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ՝ լավ,
- Բանակցություններ վարելու հմտություններ,
- Թիմում աշխատելու և սովորելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի- շաբաթ՝ 10։00-18:00:
GDC(Gegama Dental Company) ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է ստոմատոլոգիական նյութեր և սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն առաջարկում է ոլորտի պահանջներին համապատասխան ապրանքների ամբողջական տեսականի: GDC-ն պաշտոնական ներկայացուցիչ է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nobel Biocare, AlphaBioTec, KAVO, DÜRR Dental, Amann Girrbach, Planmeca Oy, Admetec, Strauss&Co և այլն: Մենք անդադար հետևում ենք համաշխարհային ստոմատոլոգիական շուկայում առկա նոր միտումներին և տեխնոլոգիաներին և ընդլայնում ենք մեր արտադրանքի տեսականին, որպեսզի բոլոր նորագույն տեխնոլոգիաները ժամանակին հասանելի դարձնենք Հայաստանի ստոմատոլոգներին և ատամնատեխնիկներին: