Վաճառքի մենեջեր
GSC LLC
Նկարագրություն
Աշխարհահռչակ Hikvision ընկերության պաշտոնական դիստրիբյուտոր GSC ընկերությունը փնտրում է վաճառքի մենեջեր, ով պատասխանատու է լինելու ընկերությունում հաճախորդների սպասարկման և վաճառքների խթանման համար։
Պարտականություններ
- Իրականացնել ընկերություն այցելած հաճախորդների սպասարկման ամբողջական ցիկլը
- Բացահայտել հաճախորդների կարիքները և իրականացնել վաճառք
- Ընդունել վաճառքի նախնական պատվերներ և կազմել գնառաջարկ
- Վերահսկել պատվերների իրականացման ամբողջ գործընթացը և ապահովել հաճախորդների գոհունակությունը
- Որոնել և ներգրավել նոր դիլերներ
- Մարքեթինգի թիմի հետ մշակել ռազմավարություն՝ վաճառքի ծավալների ավելացման և դիլերների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար
- Կազմել և ներկայացնել հաշվետվություններ՝ վաճառքի արդյունքների վերաբերյալ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (Ցանկալի է տեխնիկական)
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- MS Office ծրագրի տիրապետում
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին, նամակի առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (Վաճառքի մենեջեր):
GSC ընկերությունը հիմնադրվել է 2014 թ-ին։ Այն ՀՀ տարածքում գործող առաջար ընկերություններից է, ով զբաղվում է անվտանգության սարքավորումների ներմուծմամբ, մանրամեծածախ վաճառքով, դրանց տեղադրմամբ և սպասարկմամբ։
Ընկերությունը զբաղվում է նաև հակահրդեհային, կայանատեղիների, մուտքի-ելքի հսկման համակարգերի, աուդիոհամակարգերի ներմուծմամբ տեղադրումով և սպասարկմամբ։
GSC ընկերությունը հանդիսանում է մի շարք բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից է «HIKVISION» համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշը