
Վաճառքի մենեջեր
Specmash LLC
Նկարագրություն
«Սպեցմաշ» ՍՊԸ-ն հանդիսանում է CASE, NEW HOLLAND, MTZ, LiuGong, և մի շարք այլ աշխարհահռչակ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների վաճառքի փորձառու մասնագետների։
Պարտականություններ
- Իրականացնել գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների վաճառք;
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում;
- Կատարել վիճակագրություն՝ վաճառքի ներուժը որոշելու և հաճախորդների նախասիրությունները վերահսկելու համար;
- Պլանավորել և տեղադրել նոր պատվերներ;
- Հետևել պատվերի ամբողջ գործընթացին՝ պատվերի մուտքագրումից մինչև առաքում;
- Ձեռք բերել նոր գնորդներ;
- Ներգրավել նոր հաճախորդներ տեխնիկաների վաճառքը ավելացնելու նպատակով;
- Մասնակցել բիզնես կոնֆերանսներին և հանդիպումներին արտերկրում;
- Ընկերության տնօրենի հանձնարարությամբ կատարել այլ առաջադրանքներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է);
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ոլորտում;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն՝ գրավոր և բանավոր;
- MS Office-ի իմացություն;
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ:
Հավելյալ նշումներ
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է, աշխատանքային փորձը պարտադիր է!
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները/ռեզյումեները անգլերեն/հայերեն լեզուներով՝ նամակի վերնագրում նշելով «Վաճառքի մենեջեր»:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հնարավորությամբ, սակայն հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:
«Սպեցմաշ» ՍՊԸ-ն հանդիսանում է գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարողը և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:
Ի շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Մեր առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը և՛ ծախսերը :