Վաճառքի Մենեջեր
Gepotaniq LLC
Նկարագրություն
GEPO Taniq ընկերությունը փնտրում է աշխույժ և նպատակասլաց վաճառքի մենեջերների ՝ մեր թիմին միանալու համար։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) էլ. Հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը՝ “Վաճառքի-մենեջեր”
Պարտականություններ
- Ընդունել հաճախորդներին, ներկայացնել առկա ապրանքները
- Պատասխանել հեռախոսազանգերին, հետևել նամակագրությանը
- Տեղեկատվություն տալ առկա առաջարկների, արժեքների, վերաբերյալ
- Զբաղվել վաճառքի ընդլայնմամբ
- Կապ պահպանել հաճախորդների/գնորդների հետ՝ հետագա հարցերի դեպքում հետևել պատվերներին
- Կատարել անմիջական ղեկավարի առաջադրանքները։
Պահանջներ
- կրթություն - Բարձրագույն կրթություն
- աշխատանքային փորձ 1-3 տարի
- Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ
- Կիրթ խոսք
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- MS Office (Word, Excel) իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկ. - Շաբաթ 09:00 - 18:00
«Գեպո Տանիք» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է տանիքի ծածկերի և գիպսակարտոնե պրոֆիլների արտադրությունից, իսկ այժմ ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին և հայ սպառողին է առաջարկում բարձրակարգ սենդվիչ և սիպ պանելներ, եռակցված և ցանկապատի ցանցեր, մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ / դռներ։
Արտադրանքի բարձր որակի ապահովումը ընկերության կարևորագույն նպատակն է, ինչը հնարավոր է դառնում արտադրության բոլոր փուլերում խիստ հսկողության և հումքի հուսալի մատակարարների ընտրության շնորհիվ։
Արտադրության համար օգտագործվում է միայն եվրոպական ժամանակակից սարքավորումներ՝ բարձր ճշգրտության արտադրական գծեր, որոնք թույլ են տալիս ստեղծել նորարարական որակյալ արտադրանք:
Լինել «Գեպո Տանիք»-ի հաճախորդ՝ նշանակում է լինել առաջատար ընկերության մաս, որն ունի ավելի քան 18 տարվա փորձ իր ոլորտում:
Եղի՛ր մեզ հետ։ Եղի՛ր մեկ քայլ առաջ!