
Վաճառքի մենեջեր
Plotimp LLC
Նկարագրություն
Plotimp LLC ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի՝ շուկայի զարգացման պատասխանատուի(արական կամ իգական)՝պարտադիր քաղաք Երևանից։
Կազմակերպությունը զբաղվում է արտերկրից տնտեսական ապրանքների ներմուծմամբ (մասնավորապես պլաստմասե տարաների) և աշխատում է ՀՀ տարածքում խոշոր և միջին վաճառակետերի հետ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը սուպերմարկետների և հանրախանութների հետ ցանկալի է
- Տարիքը՝ 25-45 տարեկան
- Ունենալ սեփական մեքենա (պարտադիր գազով)
Պայմաններ
- Աշխատանքը սկսվում է Երևանից։
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ։
- Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00։
- Աշխատանքը ավարտելուց հետո գրասենյակ վերադառնալու կարիք չկա։
- Վառելիքի ծախսը հոգում է կազմակերպությունը։
- Աշխատավարձը գործարքային է կախված աշխատանքային փորձից․ 3 տարի և ավել աշխատանքային փորձ ունեցող անձիք կվարձատրվեն 300 000 դրամ և ավել։
- Տվյալ ոլորտում փորձ չունեցող անձիք անկախ վաճառքներից 3 ամիս ֆիքսված կվարձատրվեն ամսական 200 000 դրամ և ավել աշխատավարձով՝ կախված իրենց ընդունակություններից
Եթե ձգտում եք ունենալ հեռանկարային աշխատանք և աշխատել բարձր աշխատավարձով, ուղարկեք Ձեր ռեզյումեն նշված էլ հասցեին:
Կդիտարկվեն միայն ինքնակենսագրական (resume) ուղարկած դիմորդները:
Մեր Ընկերությունը հիմնադրվել է 2021թ․, որը զբաղվում է տնտեսական ապրանքների ներմուծմամբ։