
Վաճառքի մենեջեր
Vedi Alco
Նկարագրություն
«Վեդի-Թրեյդ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի սեփական մեքենայով:
Ընկերությունն ապահովում է բարձր աշխատավարձ, հեռանկարային աշխատանք, հարմար և որակյալ աշխատանքային պայմաններ:
Պարտականություններ
- Վաճառքի գործընթացի կազմակերպում,
- Հաճախորդների հետ հետադարձ կապ,
- Վաճառքի աճի ապահովում,
- Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում,
- Թիրախային հաճախորդների և գործընկերների հետ ամուր և վստահելի փոխհարաբերությունների ստեղծում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Պարտադիր աշխատանքային փորձ, մինիմում՝ 3 տարի,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, ժ.՝ 09:00-18:00։
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: