
Վաճառքի մենեջեր
ARTCON REGION
Նկարագրություն
ARTCON REGION հաստատությունը արտադրում է ոչ ժամանակավոր մոդուլար տներ, որոնք համապատասխանում են Հայաստանի 81 գյուղերում ՀՀ կառավվարության կողմից հատկացվող տների համար անհրաժեշտ պահանջներին։ Բացի այդ արտադրական ու կառուցման գործունեություններից, ARTCON REGION-ն իր վրա է վերցնում գյուղական համայնքի բնակչի կատարելիք բոլոր թղթավարական գործողությունները։
Վաճառքի մենեջերի դերն է համակարգել հաճախորդների հետ հաստատության հարաբերությունները, սկսած այն պահից երբ նա հանդիսանում է պոտենցիալ հաճախորդ, մինչև այն պահը երբ սպառվում է պայմանագիրը։
Պարտականություններ
- Lead management համակարգչային հարթակի միջոցով
- Lead management կայքի և սոցիալական ցանցերի միջոցով
- Հաղորդակցման բիզնեսային WhatsApp-ի գործարկում
- Պոտենցիալ հաճախորդների ներգրավում
- Վաճառքի նպատակով համոզելու գործողություններ
- Մասնակցություն տան դիզայնի վերջնականացման աշխատանքներին
- Նախագծի հաստատման շրջանակներում համայնքապետարանների հետ կոորտիացիայի աշխատանք
- Պայմանագրի կետերի հստակեցում
- Բանկի հետ վարկավորման խորհրդատվություն
- Փաստաթղթերի կազմակերպում և դասավորում
- Տեղում վաճառքով զբաղվողների ու հաճախորդների հետ հանդիպման նպատակով այց շրջաններ (անհրաժեշտության դեպքում)
Պարտադիր Պահանջներ
- Աշխատանքային փորձ կայուն գույքի շուկայում
- Համակարգչով աշխատելու հմտություններ
- Բազմաուղղությամբ գործելու ունակություն
Ցանկալի Պահանջներ
- Լիդերության կարողություններ
- CRM-ի իմացություն
- Անգլերեն լեզվի առնվազն միջին իմացություն
- Ավտոմեքենա վարելու ունակությունը
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձից բացի վաճառքի մենեջերը ԿՍՏԱՆԱ ԲՈՆՈՒՍ ԱՄԵՆ ՄԻ ՏԱՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ
- Աշխատանքային օրերն են երկուշաբթիից՝ շաբաթ, շաբաթական 6 օր։
- Օրական 8 ժամ, ժամը 8։30-17։30 (ընդմիջում 13։00-14։00)
ARTCON REGION հաստատությունը մասնագիտացած է մոդուլար տների ու այլ շինությունների կառուցումով։ Շատ սեղմ ժամկետներում պատվիրատուն կստանա իր տունը՝ բնակության պատրաստ։
ARTCON Region-ի առանձնատները ժամանակակից շինություններ են, որոնք կբավարարեն նույնիսկ Երևանի ու շրջակայքի ամենաբծախնդիր պատվիրատուներին։
ARTCON Region-ի կառուցած տները հարմար են նաև պետական տարբեր ծրագրերի շրջանակներում, ինչպես Հայաստանի Հանրապետության 81 գյուղական համայնքների բնակիչների, այնպես էլ Արցախից բռնագաղթածների համար։