
Վաճառքի մենեջեր
Kostanyan Aesthetics
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերի։
Պարտականություններ
- Հաճախորդներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն ծառայությունների վերաբերյալ,
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում,
- Տվյալների մուտքագրում և ելքագրում ծրագրի մեջ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ հարակից ոլորտներում (նվազագույնը մեկ տարի),
- MS Office-ի իմացություն (1C և Bitrix ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Գրագետ և հստակ խոսք, հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ,
- Նախաձեռնողականություն և վերլուծական մտածողություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությունը։
Կոստանյան Էսթետիկսը հիմնադրվել է բժիշկ Արմեն Կոստանյանի կողմից։ Լինելով Հայաստանում առաջին պլաստիկ էսթետիկ վիրաբույժ Հրաչիկ Կոստանյանի որդին՝ Արմեն Կոստանյան մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ է շարունակում Հայաստանում պլաստիկ էսթետիկ վիրաբուժության հիմնադրի գործը։
Մեր նպատակն է ունենալ Հայաստանում ամենաանվտանգ էսթետիկ բժշկությունը, ինչին ուղղված մեր ջանքերը հնարավորինս նվազեցրել են հնարավոր բարդությունները տարբեր պրոցեդուրաների ժամանակ։ Կարևորելով անվտանգությունը՝ մենք առաջինն ենք Հայաստանում կիրառել ուլտրաձայնային հսկողության տակ ներարկումներ։ Հպարտ ենք շեշտել, որ էսթետիկ բժշկության մեջ աշխարհում ներկայումս լայնորեն կիրառվող ուլտրաձայնային սարքի ստեղծման գաղափարը և առաջարկը եղել է բժիշկ Արմեն Կոստանյանի կողմից։ Ավելին, նույնանման համագործակցության շրջանակում շուտով բժիշկներին հասանելի կդառնա մեկ այլ՝ մինչ այժմ նմանը չունեցող, ուլտրաձայնային սարք։