Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

NOUT.AM

Industry: Sales, Business Development
Deadline: 4/26/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերության զարգացման ու աճի համար NOUT.AM-ը փնտրում է փորձառու վաճառքի մասնագետների, ովքեր պատասխանատու կլինեն հաճախորդներին ապրանքների վերաբերյալ գրագետ խորհրդակցություն մատուցելու և ամուր կապեր հաստատելու համար։

Պարտականություններ

  • Հաճախորդին ներկայացնել ընկերության ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կազմակերպությունում գործող չափանիշների

  • Աշխատել online և offline հարթակներում տարբեր խմբի հաճախորդների հետ

  • Գեներացնել վաճառք ու հետևել checklist-ի կետերի հերթականությանը

  • Գնորդին փոխանցել ակցիաների, սակագների, ծառայությունների և այլնի մասին տեղեկատվություն

  • Դիտարկել գնորդների բողոքներն և նկատառումները և համապատասխան լուծումներ առաջարկել

  • Ակտիվացնել, ստուգել ու փաթեթավորել գնվող ապրանքները (համակարգիչ, հեռախոս, հեռուստացույց․․․)

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում

  • Աշխատանքային փորձը պարտադիր է (2+ տարի)

  • Հաղորդակցման, բանակցություններ վարելու լավ հմտություններ

  • Կիրթ, ճկուն խոսելաոճ և պահվածք

  • MS Office և/կամ Open Օffice ծրագրերի իմացությունը պարտադիր է

  • Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ունակություն

  • Աշխույժություն և էներգետիկություն՝ մեծ թվով հաճախորդների հետ հաղորդակցվելու և չսպառվելու համար

  • Աշխատասիրություն և նպատակասլացություն

  • Պատասխանատվություն ապրանքների և կատարած աշխատանքի համար

Հավելյալ նշումներ

Աշխատաժամերն են՝ 11։00-20։00։

Խնդրում ենք հաշվի առնել, որ առանց փորձի դիմորդների թեկնածությունն ավտոմատ կերպով չի դիտարկվի, քանզի տվյալ հաստիքի համար հարկավոր են միայն փորձառու կադրեր։ Շնորհակալություն!

Spread the word! Share this job on social media