
Վաճառքի մենեջեր
Garage Masters' Mall
Փնտրում ենք վաճառքի մենեջեր, ով կներկայացնի Մոլի ծառայությունները և առևտրային տարածքները, ներգրավելով ներ բիզնես գործընկերներ։
Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։
Աշխատանքային պարտականություններ
- Պարբերաբար ուսումնասիրել շուկան և ներգրավել նոր գործընկերներ (վարձակալների), որոնք համապատասխանում են Մոլլի ծառայությունների և վաճառվող ապրանքատեսականու քաղաքականությանը,
- Մշտապես համագործակցել առկա գործընկերների (վարձակալների) հետ, ապահովել նրանց բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ,
- Կնքել պայմանագրեր և տրամադրել վարձակալական տարածքներ գործընկերներին և վարձակալներին,
- Համաձայն մոլլի քաղաքականության վերահսկել գործընկերների (վարձակալների) կողմից ներկայացված ծառայությունների և ապրանքատեսականու սահմանված չափանիշները:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի (ցանկալի է B2B) ոլորտում,
- Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office, Power Point,
- Ավտամեքենաների/ավտապահեստամասերի ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաշվետվություններ պատրաստելու և գործարար թղթակցություն վարելու զարգացած հմտություններ,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- ժամանակի ճիշտ կառավարման և թիմային արդյունավետ աշխատանքի հմտություններ:
Կարող եք դիմել, ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV)-ն էլ․ փոստով։
Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:
Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։
Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։