Վաճառքի Մենեջեր
Asatryan Consulting
Նկարագրություն
Կառուցապատող ընկերությանը անհրաժեշտ է վաճառքի մենեջեր։ Աշխատանքը գրասենյակային է։
Պարտականություններ
- Խորհրդատվություն մատուցել գնորդներին, բացատրել կառուցվող շենքի առանձնահատկությունները և մատուցվելիք ծառայությունների տեսակները
- Վաճառվող գույքի և ծառայությունների կատարյալ իմացություն
Պահանջներ
- Մարդկանց հետ շփվելու և նոր հաճախորդներ ներգրավելու կարողություն
- Ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Գրագետ հաղորդակցվելու ունակություն
- Աշխատասիրություն, նպատակասլացություն
- Շուտ կողմնորոշվելու ունակություն
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտութուններ
- Գրագետ և լակոնիկ խոսք
-
Հայերենի՝ գերազանց, անգլերեն լավ հաղորդակցվելու իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
-
Microsoft Office գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Փորձաշրջանի ընթացքում մեր մասնագետները կծանոթացնեն ձեզ աշխատանքի բնույթին, նրբություններին և կօգնեն հնարավորինս արագ ինտեգրվել մեր թիմին։
Աշխատանքային օրեր/ժամեր՝
երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00,
շաբաթ օրը՝ 10:00-17:00։
Աշխատավարձը՝ 200,000-250,000 + բոնուսներ։
Թափուր աշխատատեղին դիմելու և հարցազրույցներին մասնակցելու համար ուղարկել CV – ն լուսանկարով (ինքնակենսագրականին պարտադիր կցել 2 ազատ ոճի լուսանկար)։
Asatryan Consulting ընկերությունը հանդիսանալով իր ոլորտում լավագույններից մեկը, ուղղորդում է իր հաճախորդներին անշարժ գույքի մեծածավալ շուկայում, օգնում նրանց կատարել ճիշտ ներդրումներ և աջակցում ողջ գործընթացում: Մեր գործառույթների մեջ են մտնում՝ նախագծային վերլուծությունը, համապատասխան հողատարածքի կամ գույքի ճիշտ ընտրությունն ու ձեռքբերումը, ինչպես նաև՝ նախագծում, շինարարության կազմակերպում և շահագործման հանձնում: Մատուցում ենք ծառայություններ նաև ֆիզիկական անձանց համար, ապահովելով գնորդ և վաճառող կողմերի իրավունքների պահպանումը: Մեր ընկերությունն ունի հարուստ փորձ անշարժ գույքի շուկայում և մեր միջոցով իրականացվել են բազմաթիվ գործարքներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Օգտվեք մեր բազմամյա փորձից և մեր մասնագետները կօգնեն ձեզ կատարել ճիշտ որոշումներ, կնքել փոխշահավետ գործարքներ ու արդյունավետ տնօրինել ձեր կապիտալը: