
Վաճառքի մենեջեր
«ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ
Նկարագրություն
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերությունը փնտրում է աշխատակիցների մենեջեր-շուկայի զարգացման պատասխանատու հաստիքը համալրելու նպատակով (պարտադիր առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձով):
Պարտականություններ
- արտադրանքի ներկայացում վաճառակետերում, պատվերների ընդունում և գրանցում, վաճառքի կազմակերպման օժանդակում,
- հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- կազմակերպության արտադրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրում:
Պահանջներ
- համակարգչային գրագիտություն,
- պատասխանատվության բարձր զգացում,
- հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ ու գրագետ խոսք,
- հաշվարկներ կատարելու կարողություն,
- վարորդական իրավունքի առկայություն,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (պարտադիր),
- Բարձրագույն կրթությունը և լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։