
Վաճառքի Մենեջեր
BSCOSMO
Նկարագրություն
Sales Manager-ը ուղղորդում է B2B համագործակցության շրջանակում ներգրավված գործընկերներին ինչպես նաև ընդլայնում գործող համագործակիցների շրջանակը։
Պարտականություններ
- Ներկայացնել կազմակերպությունը և իր կողմից տրամադրվող պրոդուկտը նոր պոտենցիալ հաճախորդներին՝ ընդլայնելով գործընկերների շրջանակը։
Կատարել սառը զանգեր, կազմակերպել և իրականացնել հանդիպումներ։
Կապ պահել գործընկերների հետ, դուրս բերել ընթացիկ խնդիրները և տալ համապատասխան լուծումներ։Ներկա գտնվել կազմակերպվող միջոցառումներին:
Պահանջներ
- Վաճառքի հմտությունների տիրապետում, շուկայի իմացություն։
- Ներկայացման և բանակցություններ վարելու հմտություններ։
- Թվային մարքեթինգի հիմունքների իմացությունը կդիտվի որպես առավելություն (գովազդի աղբյուրների օգտագործման սկզբունքներ՝ Google, Instagram, գովազդային վերլուծություն, CRM համակարգեր)։
- Հաճախորդների սպասարկման կամ հարակից ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հայերեն, Ռուսերեն լեզուների սահուն իմացություն։
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- SEO-ով առաջխաղացման հիմունքներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն։
- SMM ոլորտում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
- MO փաթեթի սահուն իմացություն։
- Ժամանակի կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Կարիերայի առաջխաղացման հնարավորություն մինչև աջակցման բաժնի ղեկավար։
Փորձաշրջան՝ ծանրաբեռնվածության և եկամտի աստիճանաբար աճով, կախված անհատական ցուցանիշներից և ունակություններից։
Ուսուցում և ներգրավում աշխատանքային գործընթացին։
Ինքնավստահություն, պատրաստ լինել անել ավելին, կառուցողական մտածողություն, աշխատանքային օրը արդյունավետ կազմակերպելու կարողություն։
BSCOSMO ընկերությունը հանդես է գալիս հետևյալ ուղղություններով.
BSCOSMO FAMILY ակումբ, որը ստեղծվել է բիզնեսները միավորելու համար։ Այստեղ դուք կսկսեք հեշտությամբ վարել ֆինանսական հաշվառում, կսկսեք մտածել մի քանի տարի առաջ և կդադարեք վազել ակնթարթային թրենդների հետևից։
BSCOSMO MARKET ընկերությունը արդեն իսկ ճանաչում ունեցող օնլայն հարթակ է, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն են ստանում ունենալ իրենց բիզնեսի մասնաճյուղը մեր օնլայն մոլլում, ստեղծել սեփական ճկուն բոնուսային համակարգը, որն էլ նպաստում է հաճախորդների զգալի ավելացմանը և ապահովում է վաճառքների աճ ։
BSCOSMO BEAUTY Դիմահարդաման պարագաների և պարֆյումերիայի խանութ սրահների միջազգային ցանց նախկին Best Shop-ը գործում է հայկական Beauty շուկայում 2018 թվականից և ներկայացնում է այնպիսի հայտնի բրենդեր ինչպիսիք են` L`oreal Paris, Morphe Brushes, Bdellium, Klepach.Pro, Huda Beauty, ABH, Letique, Ofra, Locean, Petitfee, ENOUGH(կորեական բրենդների մեծ տեսականի) և այլ աշխարհահռչակ բրենդներ: