Վաճառքի մենեջեր
Տաու Պրոդոտի ՍՊԸ
Նկարագրություն
Եթե քո տարերքը վաճառքն է, իսկ նախընտրած ոլորտը՝ գեղեցկությունն ու խնամքը, այս առաջարկը քեզ համար է։
Մեր ընկերությունը, որը ներկայացնում է Natura Siberica, Organic Shop, EoLab, To My Skin, Kerasys և Sokolov բրենդները, փնտրում է Վաճառքի մենեջերի՝ ընդլայնվող թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրություն
- Կոնտակտների հաստատում պոտենցիալ գնորդների հետ
- Առկա և նոր հաճախորդների հետ պայմանավորվածությունների ձեռքբերում
- Պատվերների հավաքագրում
- Հնարքների կիրառում շուկայում մասնաբաժինը մեծացնելու նպատակով
- Վաճառքի ցուցանիշների սիստեմատիկ խմբավորում, հաշվառում
Պահանջներ
- հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Համակարգչային գիտելիքները՝ MS Office, Internet
- Աշխատանքային փորձ առևտրի բնագավառում
- B կարգի վարորդական իրավունքի և մեքենայի առկայություն
- Գերազանց կոմունիկացիոն ձիրքեր
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 9:30-17:45, շաբաթ 10:00-14:00: Մեքենայի ամորտիզացիան և վառելիքը փոխհատուցվում են: