
Վաճառքի մենեջեր
ELDEX CJSC
Նկարագրություն
Էլդեքս ստոմատոլոգիական նյութերի, սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը աշխատանքի է հրավիրում աշխույժ, կրեատիվ և բարձր հմտություններով վաճառքի մենեջերների։
Պարտականություններ
- Վաճառքի իրականացում
- Նոր հաճախորդների ներգրավում
- Այցելություններ ստոմատոլոգիական կլինիկաներ
- Պատվերների հավաքագրում
- Շուկայի ուսումնասիրություն
- Վաճառքին խթանող տարբեր միջոցառումների կազմակերպում
Պահանջներ
- Տարիքը՝ մինչև 35 տարեկան
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է բժշկական ոլորտի)
- Վաճառքի բարձր հմտություն
- Հաճախորդների հետ շփվելու գերազանց ունակություն
- Թիմում աշխատելու և սովորելու ունակություն
- Անգլերեն և Ռուսերեն լեզուների իմացություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երուշաբթի-ուրբաթ 09:30-18:00 և շաբաթ 09:30-14:00:
Համապատասխան թեքնածուները կարող են ուղարկել CV (պարտադիր լուսանկարով) նշված էլ. հասցեին։
ԷԼԴԵՔՍ ՓԲԸ-ն Հայաստանյան շուկայում ավելի քան 25 տարի զբաղվում է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ներմուծումով և վաճառքով: Հանդիսանում ենք ոլորտի համաշխարհային առաջատար արտադրող ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: