
Վաճառքի Մենեջեր
Arpi Solar LLC
Նկարագրություն
Արփի Սոլարը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերների՝ արևային համակարգերի վաճառքի թիմն ընդլայնելու նպատակով.
Պարտականություններ
- Ընկերության ապրանքների ու ծառայությունների ներկայացում հաճախորդներին
- Նոր հաճախորդների ներգրավում. տարածքային այցերի իրականացում
- Գործող հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովում
- Վաճառքի պատվերների գրանցում
- Արևային համակարգերի վաճառքի ծավալների ընդլայնում
- B2B վաճառք. բանակցությունների վարում, կոմերցիոն առաջարկների ներկայացում
Պահանջներ
- Փորձ վաճառքի ոլորտում (առնվազն 1 տարի)
- Անձնական մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- Պատասխանատվություն և հետևողոկանություն աշխատանքի հանդեպ
Հավելյալ նշումներ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
- Վարձատրությունը՝ Ֆիքս. աշխատավարձ+% վաճառքից
- Վառելիքի, մեքենայի մաշվածության և կապի միջոցի տրամադրում
- Թեկնածուները կանցնեն անհրաժեշտ վերապատրաստում և ուսուցում
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: