Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր

Էկոֆորմ ՍՊԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
5/24/2022
Job posting has expired

Նկարագրություն

Էկոֆորմ ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի գծով մենեջերի:

Պարտականություններ

  • Հմտորեն ներկայացնել ապրանքատեսականին պոտենցիալ գնորդներին,
  • Ստեղծել, զարգացնել եւ պահպանել դրական գործարար և հաճախորդների փոխհարաբերությունները,
  • Նպաստել ապրանքատեսականու վաճառքի ընդլայնմանը,
  • Դրսևորել անհատական նախաձեռնություններ՝ մարքեթինգի ուղղությամբ,
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Վաճառքի ծավալների ավելացում,
  • Պահանջարկի բացահայտում,
  • Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
  • Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում
  • Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը

Պահանջներ

  • Տարիքը` մինչև 35տ
  • Ցանկալի է՝ մասնագիտական համապատասխան կրթությամբ,
  • Վաճառքի մենեջերի աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Փնտրվող մասնագետները պետք է ունենան
    • գրագետ, կիրթ խոսելու ունակություն,
    • կիրթ պահվածք,
    • ցանկալի է, որ հայերենից բացի, տիրապետեն ռուսերեն, անգլերեն լեզուների:
  • Պահանջվող հատկությունները՝
    • պարտաճանաչություն, կարգապահություն,
    • բանակցային տեխնիկաների գիտելիքներ
    • հաղորդակցվելու, ներկայացնելու և ազդեցություն գործադրելու հմտություններ
    • ինքնուրույն աշխատելու ունակություն
    • նախաձեռնողականություն
    • մարքետինգի ռազմավարություն մշակում և իրականացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ

Աշխատանքային ժամերը՝ 9։00-18։00

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Company օverview
address
Address
Արշակունյաց 127/17
address
Number of employees
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

See more

Spread the word! Share this job on social media