
Վաճառքի Մենեջեր
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
«Ակվատեկ» սպորտային համալիրը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի:
Պարտականություններ
- Հաճախորդներին մանրամասն, մատչելի և գրավիչ ծանոթացնել ակումբի պայմաններին,
- Տեղեկացված լինել ակումբի ընթացիկ, փոփոխված գներին ինչպես նաև պայմանագրային բոլոր կետերին,
- Մարզասրահի հաճախորդներին և հյուրերին ծանոթացնել մարզասրահի սակագների և բաժինների հետ,
- Որոնել հավակնորդ հաճախորդների՝ անհատ և կորպորատիվ,
- Նոր հաճախորդների ներգրավում և սպասարկում,
- Աբոնեմենտների ձևակերպում կանխիկ և ապառիկ,
- Լինել իրազեկ ակումբի կողմից առաջարկվող ցանկացած ծառայության բովանդակությանը (մարզումների տեսակներ, ՍՊԱ ծառայություններ և այլն),
- Ուսումնասւրել մրցակցային շուկան, ներկայացնել առաջարկներ, իրականացնել վերլուծություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքների և մարքեթինգի /սպասարկման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն,
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում,
- Սեռ՝ իգական, արական,
- Տարիք՝ 20-40:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ գործող գրաֆիկին համապատասխան։
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: