
Վաճառքի մասնագետ (գրասենյակային)
GAVA GROUP LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետի
Աշխատանքը լինելու է հիմնականում գրանսենյակում, հարկ եղած դեպքում այցելություն հաճախորդներին
Պարտականություններ
- Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա հաճախորդների հետ
- Կազմակերպել նոր հաճախորդների ներգրավման գործընթաց
- Կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
- Կազմակերպել այցելություններ հաճախորդների հետ
- Հավաքագրել ինֆորմացիա պոտենցիալ հաճախորդների մասին
- Կատարել սառը զանգեր, ավելացնել հաճախորդներին, պահպանել հետադարձ կապ հաճախորդների հետ
- Կատարել ղեկավարի կողմից տրվող աշխատանքային այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Վաճառքի և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ
- Թիմում աշխատելու ունակություն
- Ակտիվ,Գրագետ, բարեհամբույր, կիրթ խոսելու ունակություն, պարկեշտ պահվածք
- Սթրեսակայունություն
- Ակտիվություն, սովորելու և զարգանալու ցանկություն
- Հայերեն խոսքի գրագետ տիրապետում, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- B2B վաճառքի և մարքեթինգի ոլորտում գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
CV-ին կցել նաև լուսանկար
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա
GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։
Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։