
Վաճառքի մասնագետ (բազմալեզու – անշարժ գույք)
Hay Develop
Նկարագրություն
Իջևանատուն ՓԲԸ-ն փնտրում է պրոֆեսիոնալ և նախաձեռնող վաճառքի մասնագետի, ով կմիանա մեր գրասենյակային թիմին։ Դերը ներառում է հաճախորդների հետ սոց․ մեդիա հարթակներով (օրինակ՝ Instagram, Facebook) ակտիվ հաղորդակցություն, բարձրորակ վաճառքի առաջարկների և PDF ներկայացումների պատրաստում, հաճախորդների ուղեկցում վաճառքի ամբողջ գործընթացի ընթացքում՝ ներառյալ բանկային փոխանցումները և պայմանագրերի պատրաստումը։ Անհրաժեշտ է ազատ տիրապետում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Պարտականություններ
- Հաղորդակցություն սոց․ մեդիա հարթակների միջոցով պոտենցիալ հաճախորդների հետ,
- Վաճառքի արդյունավետ և դիզայնային գրավիչ առաջարկների/PDF ներկայացումների պատրաստում,
- Հաճախորդների աջակցություն գործարքի ամբողջ ընթացքում՝ մինչև վճարում և պայմանագրի ստորագրում,
- Համագործակցություն ներքին թիմերի հետ՝ գործարքի հարթ ընթացքն ապահովելու համար,
- Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների համակարգված պահպանում և պարբերական հաշվետվություններ։
Պահանջներ
- Տիրապետում Microsoft Office, Canva կամ Adobe Acrobat ծրագրերին,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ վաճառքի կամ հաճախորդների հետ աշխատանքի ոլորտում,
- Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություններ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով,
- Ցանկալի է՝ փորձ անշարժ գույքի գործարքների կամ բանկային գործընթացների հետ,
- Պարտաճանաչություն, կազմակերպվածություն և մանրուքներին ուշադրություն,
- Պատրաստակամություն աշխատել ամբողջ դրույքով գրասենյակում՝ Երևանում։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ՝ արդյունքներից կախված,
- Մասնագիտական աճի հնարավորություն հուսալի ընկերությունում,
- Ներգրավվածություն խոշոր արժեքով անշարժ գույքի նախագծերում։
Իջևանատուն ՓԲԸ-ն անշարժ գույքի ոլորտում առաջատար շինարարական ընկերություն է, որն իրականացնում է բարձրակարգ բնակելի և առևտրային նախագծեր ամբողջ Հայաստանում։ Ընկերությունն ունի նաև սոցիալական պատասխանատվության և ներառականության բարձր մշակույթ։