Վաճառքի մասնագետ
Rubinar
Նկարագրություն
«Ռուբինար» ընկերությունը, որն ունի ավելի քան 13 տարվա փորձ արևային էներգետիկայի ոլորտում և մասնագիտացած է արևային էլեկտրակայանների նախագծման ու տեղադրման մեջ, փնտրում է վաճառքի մասնագետի, ով պատասխանատու կլինի նոր հաճախորդների ներգրավման, առկա վաճառքի հնարավորությունների զարգացման և վաճառքի նպատակների իրականացման համար։
Մենք փնտրում ենք նախաձեռնող և արդյունքներին միտված մասնագետի, ով կկարողանա բացահայտել հաճախորդների կարիքները, ներկայացնել համապատասխան լուծումներ և կառուցել երկարաժամկետ գործարար հարաբերություններ։
Պարտականություններ
- Ներգրավել նոր հաճախորդներ և ընդլայնել ընկերության հաճախորդների բազան։
- Աշխատել անհատ և կորպորատիվ հաճախորդների հետ՝ բացահայտելով նրանց կարիքներն ու առաջարկելով համապատասխան լուծումներ։
- Կառավարել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջին կապից մինչև գործարքի կնքումը։
- Պատրաստել և ներկայացնել առևտրային առաջարկներ, վարել բանակցություններ և հետևել դրանց ընթացքին։
- Զարգացնել առկա պոտենցիալ հաճախորդների հետ հարաբերությունները և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ։
- Ուսումնասիրել շուկան, բացահայտել թիրախային հաճախորդներին և վերլուծել մրցակցային միջավայրը։
- Ապահովել վաճառքի սահմանված նպատակների իրականացումը։
- Պատրաստել վաճառքի արդյունքների և հաճախորդների հետ աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
- Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
- Հաղորդակցման, բանակցությունների և գործարար հարաբերությունների կառուցման զարգացած հմտություններ։
- Հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան լուծումներ առաջարկելու կարողություն։
- Արդյունքներին միտված մտածելակերպ և վաճառքի նպատակներին հասնելու մոտիվացիա։
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն։
- Ինքնուրույն աշխատելու, խնդիրներ լուծելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
- Նոր գիտելիքներ արագ յուրացնելու և տեխնիկական տեղեկատվության հետ աշխատելու պատրաստակամություն։
- Անձնական ավտոմեքենայի առկայություն՝ հաճախորդների հետ հանդիպումների և աշխատանքային այցերի համար։
Հավելյալ նշումներ
- Տեխնիկական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 10։00–19։00։
- Վարձատրություն՝ ֆիքսված աշխատավարձ և վաճառքի արդյունքներից կախված տոկոսային բոնուս։
RUBINAR-ը հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերությունն ունի շուրջ 12 տարվա փորձառություն։
Մեր ավելի քան 12 տարվա փորձառությունը թույլ է տալիս նշել, որ որպես արևային էներգիայի ընկերություն Երևանում և ամբողջ Հայաստանի տարածքում՝ ոլորտի առաջատարներից մեկն ենք։
Մեր ընկերությունն առաջարկում է արևային կայանների նախագծման, տեղադրման և սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեզ մոտ արևային վահանակները ընտրվում և ներմուծվում են ոլորտի առաջատար ընկերություններից։
RUBINAR-ը Fox ESS, Fronius, Goodwe, Solax, KBE Solar, Longi Solar և համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք այլ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
RUBINAR-ում մասնագիտական աճ գրանցելու համար չի խնայվում ոչինչ․ մեր մասնագետները հաճախ անցնում են նոր դասընթացներ, հատուկ սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Սա խոսում է մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքի և լուրջ մոտեցման մասին։
Ինժեներական ճիշտ լուծուների, որակյալ արևային վահանակների, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների և ոլորտում 12 և ավելի տարիների փորձ ունեցող ընկերության շնորհիվ դուք կունենաք բարձր էֆեկտիվություն ունեցող արևային կայան, որը կծառայի երկար տարիներ։