Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մասնագետ

Castle Construct Group LLC

Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly 300,000-1,000,000 ֏
Employment type: Flexible
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Sales, Business Development, Real Estate
Deadline:
12/6/2026

Նկարագրություն

Castle Construct Group շինարարական ընկերությունը փնտրում է ակտիվ, պատասխանատու և նախաձեռնող վաճառքի ներկայացուցչի՝ առանձնատների վաճառքի նախագծի համար։

Փնտրում ենք աշխատակցի, ով ծանոթ է շինարարության ոլորտին, հասկանում է շինարարական գործընթացները և կարողանում է հաճախորդների պահանջները ճիշտ գնահատել ու կազմակերպել հետագա հաղորդակցությունը համապատասխան մասնագետների հետ։

Պարտականություններ

  • Պատասխանել պոտենցիալ հաճախորդների զանգերին, հաղորդագրություններին և հարցումներին։

  • Ներկայացնել առանձնատների նախագիծը, շինարարության ընթացքը, օգտագործվող նյութերը և հիմնական տեխնիկական առանձնահատկությունները։

  • Հասկանալ հաճախորդների պահանջները, նախասիրությունները և հետաքրքրող տեխնիկական հարցերը։

  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդին ուղղորդել համապատասխան մասնագետի՝ ճարտարապետի, ինժեների, շինարարության պատասխանատուի կամ մենեջմենթի ներկայացուցչի մոտ։

  • Կազմակերպել հաճախորդների այցելություններ շինհրապարակ և ներկայացնել նախագիծը։

  • Շարունակական կապ պահպանել հետաքրքրված հաճախորդների հետ։

  • Տեղադրել և թարմացնել հայտարարություններ List.am-ում, սոցիալական ցանցերում և համապատասխան խմբերում։

  • Համագործակցել անշարժ գույքի գործակալների և գործակալությունների հետ։

  • Համակարգել SMM-ի հետ գովազդային նյութերի, լուսանկարների և տեսանյութերի պատրաստումը։

  • Պատրաստել կարճ շաբաթական հաշվետվություններ կատարված աշխատանքի և վաճառքի արդյունքների վերաբերյալ։

Պահանջներ

  • Շինարարության հիմնական փուլերի, տեխնոլոգիաների և օգտագործվող նյութերի իմացություն։

  • Շինարարական նախագծերը, հատակագծերը և տեխնիկական առանձնահատկությունները հասկանալու կարողություն։

  • Հաճախորդների պահանջները ճիշտ բացահայտելու և համապատասխան մասնագետին փոխանցելու ունակություն։

  • Հաղորդակցման և բանակցությունների լավ հմտություններ։

  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։

  • Սոցիալական ցանցերից և առցանց հայտարարությունների հարթակներից օգտվելու հմտություններ։

  • Նախաձեռնողականություն, կազմակերպվածություն և պատասխանատվություն։

  • Շինարարության, անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Ֆիքսված աշխատավարձ և վաճառքից բոնուսային համակարգ։

  • Մենեջմենթի և տեխնիկական մասնագետների աջակցություն։

  • Հաճախորդների հետ շինհրապարակ այցելությունների համար մեքենա և վարորդ։

  • Աշխատանքի համար անհրաժեշտ գովազդային և տեղեկատվական նյութեր։

  • Մասնագիտական զարգացման հնարավորություն շինարարության և անշարժ գույքի ոլորտում։

Աշխատանքի վայր՝ Երևան / Քանաքեռավան

Դիմելու համար՝ ուղարկել CV և կոնտակտային տվյալներ։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Հրաչյա Քոչար 44
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 336 22226
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media