Վաճառքի մասնագետ
VAK METAL LLC
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է վաճառքի մասնագետ։
Պարտականություններ
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավվում
- Գործող հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում և զարգացում
- Հաճախորդների հեռախոսազանգերի պատասխանում, տեղեկատվության տրամադրում
- Վաճառքի պատվերների ընդունում և դրանց ընթացքի վերահսկում
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում և գործարքների կնքում
- Վաճառքի պատվերների ընդունում և դրանց ընթացքի վերահսկու
- Գնային առաջարկների և կոմերցիոն առաջարկների պատրաստում
- Կանխիկ և անկանխիկ գործարքների իրականացում
- Դրամարկղային փաստաթղթերի և հաշվարկների ճիշտ վարում
- ՀԴՄ-ի հետ աշխատանք
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Վաճառքի/սպասարկման ոլորտում /առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
- Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ
- ՀԾ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
Վակ Մետալը մետաղական արտադրանքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2005 թվականին եւ կարճ ժամանակում դարձել առաջատարներից մեկը հայաստանյան շուկայում:
Վակ Մետալը զբաղվում է միմիայն բարձրորակ մետաղական արտադրանքի ներմուծմամբ: Ռուսական, ուկրաինական, իրանական մետաղների ամենաորակյալ ու բազմազան տեսականին թույլ կտա սպառողին ընտրելու նախընտրած տեսակի ու չափերի մետաղական ապրանքներ ու կառուցվածքներ:
Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «ոչ ազնիվ մետաղ՝ ազնիվ աշխատանք», ձեռք ենք բերել մեծաթիվ հավատարիմ հաճախորդներ, ինչն էլ մեր թիվ մեկ նվաճումն է: