Վաճառքի մասնագետ
Prof Al LLC
Նկարագրություն
«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը հրավիրում է իր թիմին միանալու Վաճառքի մասնագետի՝ «ՀՈՄՊԼԵՔՍ ՀԻՊԵՐ ՄՈԼ»-ում գործող մեր ցուցասրահում աշխատելու համար։ Փնտրում ենք հաղորդակցվող, պատասխանատու և հաճախորդների հետ աշխատելու ցանկություն ունեցող անձի։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Պարտականություններ
- Դիմավորել հաճախորդներին և բացահայտել նրանց կարիքները։
- Խորհրդատվություն տրամադրել ալյումինե դռների, պատուհանների արտադրանքի վերաբերյալ։
- Ներկայացնել ապրանքների առանձնահատկություններն ու առավելությունները։
- Կազմել և ներկայացնել գնային առաջարկներ։
- Իրականացնել վաճառքի գործընթացը և հետևել պատվերների ընթացքին։
- Աշխատել վաճառքի սահմանված ցուցանիշների իրականացման ուղղությամբ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցելու հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն։
- Վաճառքի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Շինարարական ոլորտի կամ ալյումինե արտադրանքի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ «HOMPLEX HYPER MALL», Պռոշյան գյուղ, Գևորգ Չաուշի փող., 1/47 շենք։
Մեր մասին
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։