Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մասնագետ

Yazaryan holding

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
8/26/2026

Նկարագրություն

«Յազարյան Հոլդինգ»-ը բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը համախմբում է մի շարք բիզնեսներ՝ ապահովելով կենտրոնացված և համակարգված կառավարում։ Մենք փնտրում ենք Վաճառքի մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Վաճառքի գործընթացի ամբողջական կառավարում
  • Հաճախորդների ներգրավում և բարձր մակարդակի խորհրդատվություն
  • Բանակցությունների վարում
  • Վաճառքների պլանների մշակում և իրականացում
  • Հաճախորդների բազայի զարգացում և պահպանում
  • Թիմի աշխատանքի համակարգում

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում առնվազն 2-3 տարվա փորձ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (ցանկալի)
  • Վերլուծական մտածողություն
  • Բարձր պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Կարիերայի աճի հնարավորություն
  • Կայուն և զարգացող միջավայր
  • Աջակցող և պրոֆեսիոնալ թիմ
  • Կորպորատիվ մշակույթ, որտեղ գնահատվում են նախաձեռնությունն ու արդյունքը
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ
  • Աշխատանքային գրաֆիկը 5 օր՝ 10։00 - 19։00

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media