Վաճառքի մասնագետ
EURO MOTIVE LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և հաղորդակցման բարձր հմտություններ ունեցող մասնագետի՝ միանալու ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող մեր թիմին։ Եթե հետաքրքրված եք ավտոարդյունաբերությամբ և ցանկանում եք աշխատել միջազգային շուկայում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Պարտականություններ
- Հաճախորդների խորհրդատվություն և մեքենաների ընտրության աջակցություն։
- ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի, Կորեայի և Ճապոնիայի ավտոաճուրդների և ավտոշուկայի ուսումնասիրություն։
- Ավտոմեքենաների ներմուծման գործընթացի կազմակերպում և վերահսկում։
- Հաճախորդների հետ մշտական կապի պահպանում՝ պատվերի բոլոր փուլերում։
- Գործընկերների հետ նամակագրություն և հաղորդակցություն։
- Անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ընթացիկ գործառույթների իրականացում։
- CRM համակարգում տվյալների լրացում և թարմացում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
- Համակարգչային ծրագրերի (MS Office, Google Workspace) լավ իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական հմտություններ։
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած ունակություններ։
- Արագ սովորելու և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրվածությունը կամ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Երկուշաբթի-ուրբաթ , 11:00-20:00