Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մասնագետ

Dzilli Group LLC

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
8/9/2026

Նկարագրություն

«Ձիլլի Գրուպ» ՍՊԸ-ն համալրում է իր վաճառքի թիմը:

Ընկերությունը փնտրում է նպատակասլաց և պատասխանատու վաճառքի մասնագետի:

Պարտականություններ

  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Առկա հաճախորդների հետ կապերի ընդլայնում և նոր հաճախորդների ներգրավում,
  • Բանակցությունների վարում,
  • Շուկայի վերլուծություն,
  • Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում,
  • Վաճառքի գործընթացի հետ կապված փաստաթղթավարում, պայմանագրի պատրաստում,
  • Հանդիպումների կազմակերպում և իրականացում,
  • Բեռնափոխադրող ընկերությունների հետ կապի հաստատում, պահպանում, բանակցությունների վարում,
  • Ընկերության արդյունավետ գործունեությանն ուղղված այլ գործառույթների կատարում։

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Լեզուների իմացություն՝ հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, կիրթ / գրագետ խոսք,
  • Աշխատանքային փորձը պարտադիր է,
  • MS Office (Excell, Word) փաթեթի իմացություն,
  • Բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն։

Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է:

Աշխատանքային պայմաններ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:00-18:00։

Աշխատավարձը՝ ֆիքսված աշխատավարձ + տոկոսներ վաճառքից։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, գ. Գետարգել 2-րդ փող. 2-րդ փակուղի 2
address
Number of employees
16-50

Ձիլլի գրուպ ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչ օրս ծավալել է գործունեություն, որի ընթացքում ձևավորել է ծանր և շինարարական տեխնիկայի հետ կապված խնդիրների համալիր լուծումների պրոֆիլ:  Անմասն չի մնացել նաև մարդատար և կոմերցիոն նշանակության տրանսպորտի սպասարկումը:

Ձիլլի գրուպը հիմնադրվել է 2006 թվականին: Այն հիմնականում իրենից ներկայացնում էր փոքր ավտոտեխսպասարկման կետ: Միաժամանակ , հիմք է դրվում մի շարք միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ գործարար համագործակցությանը, որն աստիճանաբար ընդլայնում է իր տեսականին և աշխարհագրությունը: Առաջին պաշտոնական դիստրիբյուտոր գործընկերն էր աշխարհում հայտնի յուղ արտադրող շվեդական Statoil ապրանքանիշը/2010թ/:

Այնուհետև պաշտոնական ներկայացուցիչների ցանկը համալրում են համաշխարհային հնչեղություն վայելող մի շարք ապրանքանիշեր, որոնք են Alco filters, Graco, Bahco:

Գործունեության զարգացման ընթացքում Ձիլլին մուտք է գործում հանքարդյունաբերության և շինարարության սեգմենտ որպես պահեստամասերի և յուղերի մատակարար/2013-2014թթ/:

Համագործակցության շրջանակներն ընդլայնվում են նոր գործընկերներով , ինչպիսիք են USCO-ITR , BYG, COSTEX Tractor Parts,Sir Meccanica որոնք հանդիսանում են ծանր տեխնիկայի պահեստամասեր և սարքավորումներ արտադրողներ:

2016-ին Statoil-ը միավորվում է գերմանական Fuchs ընկերությանը, արդյունքում Ձիլլին դառնում է Fuchs-ի պաշտոնական ներկայացուցիչը մինչ օրս, որն իր հսկայական տեսականու շնորհիվ հանդիսացավ ընկերության գործունեության հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Հաջորդիվ հիմնական գործընկերների ցանկը համալրվում է ամերիկյան Donaldson, հոլանդական Magna Tyres ապրանքանիշերով:  

2020 թվականին ձեռք է բերվում այս նոր տարածք, որը ներառում է գրասենկայակին տարածքներ, զգալի մեծության սպասարկման կենտրոն, պահեստային տարածքներ, լոգիստիկ և տեխնիկական ենթակառուցվածքներ:

Ընկերության համար շրջադարձային էին Hitachi, Manitou, Sullair ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ դառնալը: 

Հիմնադրման օրվանից մեծացնելով առաջարկվող ապրանքների տեսականին այժմ ընկերությունը ներկայացնում է ավելի քան 17 ապրանքանիշ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media