Վաճառքի մասնագետ
KARM LLC
Նկարագրություն
Carm.am Ավտոսրահը փնտրում է ակտիվ, պատասխանատու և հաղորդակցվող աշխատակցուհու,հաճախորդների ներգրավման մասնագետի՝ վաճառքի թիմին միանալու համար:Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Պարտականություններ
- Հաճախորդների դիմավորում և խորհրդատվություն,
- Ավտոմեքենաների ներկայացում և ավտոմեքենաների ներմուծման կազմակերպում
- Վաճառքի գործընթացի ամբողջական ուղեկցում
- Հաճախորդների տվյալների գրանցում և բազայի վարում
Վաճառքի պլանի իրականացում
Հետվաճառքային կապի պահպանում հաճախորդների հետ
Պահանջներ
- Բարձր հաղորդակցման հմտություններ
- Վաճառքի ոլորտում փորձը ցանկալի է
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, /անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Կարիերայի աճի հնարավորություն
- Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր
- Մասնագիտական վերապատրաստումներ
- Մրցունակ աշխատավարձ + բոնուսային համակարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլ. հասցեին
Carm.am-ը էլեկտրական մեքենաների մասնագիտացված ավտոսրահ:
Միսիա
Մենք նպատակ ունենք ապահովել Հայաստանի բնակիչներին մուտք դեպի նորարար և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ տրանսպորտի ոլորտում՝ առաջարկելով էլեկտրամեքենաների և հիբրիդային ավտոմեքենաների լայն ընտրանի:
Նպատակներ
Ստեղծել կայուն ապագա երկրի համար, նպաստելով աղտոտման մակարդակի նվազեցմանը և կյանքի որակի բարելավմանը: Մենք հավատում ենք, որ վստահելի և տնտեսող լուծումների շնորհիվ յուրաքանչյուր մեր հաճախորդը կարող է ներդրում ունենալ շրջակա միջավայրի պահպանության գործում՝ միաժամանակ վայելելով ժամանակակից ավտոարդյունաբերության առավելությունները:
Հաճախորդների նկատմամբ վերաբերմունք
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր հաճախորդների կարիքներին և ապահովում հարմարավետ ու բարեկամական մթնոլորտ: Մեր սրահում ոչ միայն ավտոմեքենա եք ձեռք բերում, այլ նաև վստահություն ու հաճելի փորձ։ Մեր մասնագետները միշտ պատրաստ են պատասխանելու ձեր հարցերին և օգնելու ձեզ կատարել ճիշտ ընտրություն: Մենք ապահովում ենք բարձրորակ սպասարկում՝ ձեռքբերումից մինչև հետագա սպասարկում: