Վաճառքի մասնագետ
REDstore
Նկարագրություն
Մենք փնտրում ենք վաճառքի մասնագետ։
Պարտականություններ`
- Իրականացնել ակտիվ վաճառք,
- Գնորդներին ներկայացնել նոր, միմյանց փոխարինող և համարժեք ապրանքներ,
- Իրականացնել ապառիկ ձևակերպումներ ՀՀ 6 բանկերի միջոցով,
- Ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գները և ապահովել պահանջվող քանակների առկայությունը,
- Կատարել ղեկավարության կողմից տրվող այլ առաջադրանքներ։
Պահանջվող հմտություններ՝
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ ( առնվազն 2 տարվա)
- Թվային տեխնիկայի (մասնավորապես սմարթֆոնների և նոթբուքերի) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն տեքստերի ճշգրիտ և արագ մուտքագրում համակարգչի միջոցով,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Գրագետ հաղորդակցման հմտություն,
- Հաճախորդներին սպասարկման ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Լրացուցիչ տվյալներ՝
- Աշխատանքի վայր՝ Կենտրոն համայնք
- Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
- Աշխատանքային ժամեր՝ 10:00- 18։00 (8ժամյա)
- Բարձր աշխատավարձը երաշխավորվում է , որը կքննարկվի հարցազրույցի ժամանակ
Խնդրում ենք դիմել միայն նշված պահանջներին բավարարելու դեպքում։
REDstore-ը հանդիսանում է տեխնիկայի վաճառքի ոլորտի առաջատարներ ընկերություններից մեկը՝ ծավալելով իր գործունեությունը ավելի քան 15 տարի։ Ընկերությունն ունի 7 մասնաճյուղ և 2 սպասարկման կենտրոն Հայաստանի ամբողջ տարածքում։
REDstore-ը ցուցաբերում է կայուն և շարունակական զարգացման դինամիկա, որի վառ ապացույցը նոր բացված մասնաճյուղերն են։ Ընկերությունը կարևորում է թիմային աշխատանքը՝ խթանելով աշխատակիցների մասնագիտական աճին և կարիերային զարգացմանը։
Կազմակերպությունն ընդգրկված է Հայաստանի 200 խոշոր հարկատուների շարքում, ինչը վկայում է ընկերության նկատմամբ ձևավորված բարձր վստահության և հաճախորդների գոհունակության մասին
7 Մասնաճյուղերի հասցեները՝
Երևան, Սայաթ-Նովա 22
Երևան, Աբովյան 19
Երևան, Մաշտոցի պողոտա 7/12
Երևան, Կոմիտաս 12
Երևան, Գայի պող. 19/55
ք. Աբովյան, Հանրապետության 1/98
Երևան, Շիրակի 1Ա
2 Սպասարկման կենտրոնների հասցեները՝
Երևան, Սայաթ-Նովա 22
Երևան, Կոմիտաս 12