Վաճառքի մասնագետ
Arm points
Նկարագրություն
Փնտրում ենք ակտիվ և հաղորդակցման հմտություններին տիրապետող մեր սրտի վաճառքի մասնագետին` ով կաշխատի տարբեր բիզնեսների՝ սրճարանների, ռեստորանների, հյուրանոցների և խանութների հետ։ Ձեր հիմնական նպատակը կլինի ներկայացնել մեր հարթակի հնարավորությունները և նոր գործընկերների ներգրավումը։
Պարտականություններ
- Բիզնեսների հետ հանդիպումների կազմակերպում և ապրանքի ներկայացում,
- Բանակցությունների վարում և համագործակցության պայմանների համաձայնեցում,
- Նոր գործընկերների գրանցում և պայմանագրերի կնքում,
- Հաճախորդների հետ շարունակական կապի պահպանում։
Պահանջներ
- Բարձր հաղորդակցական և ներկայացման հմտություններ,
- Բանակցելու կարողություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ ցանկալի,
- Ակտիվ և նպատակասլաց աշխատանքային մոտեցում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը ազատ գրաֆիկով է, կարող են դիմել նաև ուսանողները:
Մենք առաջարկում ենք՝
- Ֆիքս + բոնուսային համակարգ,
- Ուսուցում և մասնագիտական աճի հնարավորություն։