Վաճառքի մասնագետ
YELL.am
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հաճախորդների ներգրավման մասնագետների: Վաճառքներ սառը զանգերի նաև հանդիպումների միջոցով։ Հանդիպումները անցկացվում են և գրասենյակում և պոտենցիալ հաճախորդների գրասենյակում։ Վաճառքներ տաք լիդերով։
Տրամադրվում է տրանսպորտի քարտ և բյուջե տաքսիների համար։ Սեփական գազով մեքենա ունեցողներին վառելիքի գումարի փոխհատուցում։ Ոչ գազով մեքանա ունեցող աշխատակիցներին ֆիքսված գումարով փոխհատուցում։
Պարտականություններ
- Կազմակերպությունների տվյալների ճշտում, մուտքագրում բազա,
- Ճշտված կազմակերպություններին ծառայությունների ներկայացում պատրաստի սկրիպտով,
- Հանդիպումների անցկացում,
- Կազմակերպությունների ներգրավում տարբեր փաթեթներով,
- Պայմանագրերի կնքում,
- Կազմակերպության վաճառքի քանակը և որակը բարձրացնող այլ աշխատանքներ,
- Հաշվետվությունների կազմում ըստ ղեկավարի պահանջի։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (բակալավր),
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Սթրեսակայուն,
- Չեն հիասթափվում դժվարություններից,
- Կարող են օրական 1-2 հանդիպում անցկացնել քաղաքի տարբեր մասերում,
- Նախաձեռնող են և պրպտող,
- Դրեսս կոդի պահպանում,
- Երիտասարդ / մեզ համար 40 տարեկանն էլ է երիտասարդ։
Հավելյալ նշումներ
Վարձատրությունը` ըստ հարցազրույցի արդյունքների։
ՇԱԲԱԹ աշխատանքային է՝ բացառություններ չկան։
Ուղարկել նաև անձնական ֆեյսբուքյան էջի հղումը։
YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։
Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:
Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։