
Վաճառքի մասնագետ
Trendex LLC
Նկարագրություն
PINKO-ն արդեն Հայաստանում է։
Նորաբաց PINKO իտալական կանացի մոնոբրենդ խ/ս-ը փնտրում է փորձառու վաճառքի մասնագետների իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- Ապրանքների ներկայացում, դասավորվածություն, գնապիտակների վերահսկում,
- Ներկայացնել զեղչեր, ակցիաներ, նոր տեսականին,
- Վաճառքի ամբողջ գործընթացի իրականացում,
- Մասնակցություն ուսուցողական ծրագրերին։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում փորձ (պարտադիր),
- Գրագետ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Պատշաճ արտաքին տեսք,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արագաշարժություն, պատասխանատվություն, կոնֆլիկտների կառավարում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 5 կամ 6 օրյա՝ 11։00-18։00 և 15։00-22։00 (երկու գրաֆիկով աշխատելը պարտադիր է)։
Աշխատավարձը ֆիքսված + բոնուսային համակարգ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն։
«Տրենդեքս» ՍՊԸ-ն, հանդիսանալով PINKO և Karl Lagerfeld միջազգային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, նպատակ ունի հայ սպառողին ներկայացնել ժամանակակից նորաձևության լավագույն օրինակները՝ համադրելով որակ, ոճ և գլոբալ փորձառություն։