Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մասնագետ

EFES insurance

Industry: Sales, Business Development, Legal, Insurance
Deadline: 3/15/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը և փնտրում նախաձեռնող, ակտիվ անձանց վաճառքների թիմին միանալու համար (B2C):

Պարտականություններ

  • Ելքային զանգերի իրականացում,
  • Հաճախորդների հետ անհատական հանդիպումներ,
  • Ֆիզ․ անձանց հետ պայմանագրերի կնքում,
  • Խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաշվետվությունների կազմում,
  • Պրեզենտացիաների պատրաստում և ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Microsoft office ծրագրի գերազանց իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն ցանկալի,
  • Հաճախորդների հետ անկաշկանդ շփվելու ունակություն,
  • Սովորելու, արագ յուրացնելու ընդունակություն և պատրաստակամություն,
  • Կորպորատիվ նամակագրության հմտություններ,
  • Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն (ցանկալի, բայց ոչ պարտադիր)։

Հավելյալ նշումներ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսային համակարգ,
  • Անհատական ուսուցում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Երիտասարդ, պրոֆեսիոնալ թիմ,
  • Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն,
  • Անհատական հատկանիշները իրացնելու հնարավորություն,
  • Տրամադրվում է առողջության ապահովագրություն:

Աշխատանքային գրաֆիկը՝ լրիվ դրույք։

Company օverview
address
Address
ՀՀ, Երեւան, Հր. Քոչար 35/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
37410700800

«ԷՖԵՍ»-ը բազմամյա ակունքներով, բայց նորովի հիմնադրված Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն է։

Ընկերության արմատները հասնում են 1997 թվական, իսկ այսօր Ընկերությունը ներկայանում նոր ոճով, նոր համարձակությամբ, նոր առաքելությամբ՝ պահպանելով տարիներով ձևավորած սկզբունքները և ավանդույթները։

Ընկերությունը բարձրակարգ ապահովագրական ծառայություններ է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ պաշտպանելով նրանց զանազան ռիսկերից:

Թեև ընկերությունը նոր է, սակայն առանց որևէ կասկածի, կարելի է վստահորեն փաստել, որ ընկերության աշխատակիցները Հայաստանի ապահովագրական և ֆինանսական համակարգի ամենաակնառու ներկայացուցիչներից են, որոնք ստեղծել և տարիներ շարունակ սպասարկել են երկրի ամենամեծ և ամենաբազմազան ապահովագրական պորտֆելը:

«ԷՖԵՍ»-ի գերնպատակն է զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում, նախաձեռնությունն է՝ տալ հանրությանը անհրաժեշտ գործիքներ՝ խելացի և գիտակցված ֆինանսական որոշումներ կայացնելու համար, իսկ շարժիչ ուժն է Թիմը՝ նպատակասլաց, բանիմաց և աճող։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media