Վաճառքի մասնագետ
Spayka LLC
Նկարագրություն
Արտաքին շուկայում վաճառքների իրականացման մենեջեր/ մասնագետ:
Պարտականություններ
- Արտաքին շուկայում(ԱՊՀ,Եվրոպա) իրականացնել առկա ապրանքատեսակների (գյուղմթերք) վաճառք:
- Գտնել նոր հաճախորդներ, ընդլայնել հաճախորդների բազան և կնքել նոր պայմանագրեր:
- Վերահսկել պայմանագրային պարտավորությունների ժամանակին կատարումը:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն, այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS OFFICE իմացություն
- Մաթեմատիկական (հաշվարկների) գիտելիքներ:
- Աշխատանքային փորձը սպասարկման կամ վաճառքի ոլորտում պարտադիր է:
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն:
- Բանակցություններ վարելու հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: