
Վաճառքի մասնագետ
NOUT.AM
Նկարագրություն
Ընկերության զարգացման ու աճի համար NOUT.AM-ը փնտրում է փորձառու վաճառքի մասնագետների, ովքեր պատասխանատու կլինեն հաճախորդներին ապրանքների վերաբերյալ գրագետ խորհրդակցություն մատուցելու և ամուր կապեր հաստատելու համար։
Կարող են դիմել վաճառքի ոլորտում փորձ ունեցող և՛ կանայք, և՛ տղամարդիկ։
Պարտականություններ
- Հաճախորդին ներկայացնել ընկերության ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կազմակերպությունում գործող չափանիշների
- Գնորդին փոխանցել ակցիաների, սակագների, ծառայությունների և այլնի մասին տեղեկատվություն
-
Դիտարկել գնորդների բողոքներն և նկատառումները և համապատասխան լուծումներ առաջարկել
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում
-
Աշխատանքային փորձը պարտադիր է
-
Հաղորդակցման, բանակցություններ վարելու լավ հմտություններ
-
Կիրթ, ճկուն խոսելաոճ և պահվածք
-
MS Office և/կամ Open Օffice ծրագրերի իմացությունը պարտադիր է
-
Աշխատասիրություն և նպատակասլացություն
-
Պատասխանատվություն ապրանքների և կատարած աշխատանքի համար
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերն են՝ 11։00-20։00։
Խնդրում ենք հաշվի առնել, որ նշված կետերից որևիցե մեկի անհամապատասխանության դեպքում կարող եք չդիմել հաստիքին, քանզի այդ դեպքում թեկնածությունը պարզապես չի դիտարկվի։ Շնորհակալություն!