Վաճառքի կոորդինատոր
Փարիզ Հյուրանոց
Նկարագրություն
Փարիզ հյուրանոցին անհրաժեշտ է վաճառքի կոորդինատոր։
Պարտականություններ
- Ճանաչել հյուրանոցն ամբողջ մանրամասնությամբ, ներկայացնել այն գործընկերներին ,
- Պատասխանել սրահի և սենյակների հարցումներին,
- Կազմել պայմանագրեր հաստատված միջոցառումների համար, հետևել վճարումներին՝ ըստ պայմանագրում սահմանված կարգի,
- Կազմել և համապատասխան բաժիններին ներկայացնել միջոցառումերի պատվերները,
- Զանգեր կատարել նոր և հին կազմակերպություններին, մեծացնել հաճախորդների քանակը,
- Հանդիպումներ ունենալ հաճախորդների հետ։
- Ուսումնասիրել նոր և առկա տուրիստական ընկերությունները, որոնք կարող են լինել հյուրանոցին համապատասխան գործընկերներ, պատրաստել գնային առաջարկներ,
- Զբաղվել միջոցառումնեի կազմակերպմամբ,
- Ցուցաբերել բանավոր և գրավոր հաղորդակցության հմտություններ,
- Լինել ստեղծարար և նախաձեռնող, ունենալ ժամանակի արդյունավետ կառավարում,
- Մասնակցել sales blitze-երի,
- Հետևել հյուրանոցի բոլոր չափանիշներին և ընթացակարգին,
- Արդյունավետ կառավարել կոնֆլիկտային իրավիճակները:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ,
- Հաղորդակցման լավ հմտություններ,
- Հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Գործարար վարվելակերպի էթիկա,
- Հյուրանոցային սպասարկման հիմունքներ։
Հավելյալ նշումներ
Հարցերի դեպքում զանգահարել` 060600042։
Paris Hotel Yerevan is located in downtown Yerevan, on Amiryan street, 2 minutes of walk away from Republic Square.
Փարիզ հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով:
Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, վարսահարդարիչ, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Փորձե՜ք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարում՝ վայելելով դեպի քաղաք և Արարատ սար բացվող հիասքանչ տեսարանները: Զգացե՜ք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում՝ 24 ժամ շարունակ.
Lուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով,
Տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բար
Փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ
Սենյակային ծառայություն