Վաճառքի և սպասարկման մասնագետ
Sunhit LLC
Նկարագրություն
«Սանհիթ» արևային համակարգերով զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու, նախաձեռնող և նպատակասլաց վաճառքի մասնագետ։
Պարտականություններ
- Բանակցել պոտենցիալ հաճախորդների հետ՝ ստեղծելով երկարաժամկետ և վստահելի հարաբերություններ։
- Կազմակերպել և անցկացնել հանդիպումներ, իրականացնել սառը զանգեր, ներգրավել նոր հաճախորդներ։
- Ձևավորել հաճախորդների կարիքներին համապատասխան առաջարկներ։
- Վարել և պարբերաբար թարմացնել հաճախորդների տվյալների բազան։
- Կազմել վաճառքի հաշվետվություններ, վերլուծել արդյունքները և ներկայացնել ղեկավարությանը։
- Լրացնել և մշտապես թարմացնել տվյալները ընկերության CRM համակարգում։
- Մշտապես ծանոթանալ արևային էներգիայի զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաներին և դրանց ներդրման հնարավորություններին։
- Ապահովել գործարքների հաջող ավարտը՝ համաձայնեցնելով պայմանները և կնքելով պայմանագրեր։
Պահանջներ
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում փորձառություն։
- Բանակցելու և վստահելի հարաբերություններ կառուցելու հմտություն։
- Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ:
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։
- Արագ որոշումներ կայացնելու կարողություն։
- Թիմային աշխատանքի ունակություն։
- Սեփական ավտոմեքենայի առկայություն պարտադիր է։
- B2B վաճառքի հմտությունները կդիտվեն որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ՝ համապատասխան Ձեր վաճառքի հմտություններին։
- Մասնագիտական աճի և ուսուցման շարունակական հնարավորություն։
2024-ին հիմնադրվում է «Սանհիթ» ընկերությունը, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական առաջընթացին:
Մենք առաջարկում ենք համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից արտադրված պրեմիում դասի արևային վահանակներ, փոխակերպիչներ և կուտակիչներ։
Արևային ընկերությունը եկել է նոր խոսքով, նոր մոտեցումներով ու այն տեսլականով, որ անհրաժեշտ է Հայաստանում ամրապնդել այլընտրանքային էներգետիկ անվտանգության հնարավորությունները: Մենք առաջարկում ենք այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունքում հասնել բնական գազի նկատմամբ առավելության: