Վաճառքի և սպասարկման մասնագետ
Ucom
Նկարագրություն
Ucom-ում մենք փնտրում ենք վաճառքի և սպասարկման մասնագետ Մարալիկ քաղաքի սպասարկման կենտրոնում աշխատելու համար: Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Աշխատանքի ընթացքում պետք է՝
- Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկատվություն,
- Լինել բաժանորդների տարատեսակ պահանջների և հարցերի լուծման փորձագետ,
- Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք,
- Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։
Հաջողելու համար պետք է՝
- Աճելու, զարգանալու և աշխատելու մեծ ցանկություն,
- Կիրթ խոսք, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- MS Office իմացություն, համակարգչային ծրագրերն արագ յուրացնելու պատրաստակամություն,
- Հաղորդակցման ճկունություն և թիմում աշխատելու ունակություն։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։