Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի և Սպասարկման Մասնագետ

MOBILE CENTRE

Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline: 11/16/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Եթե դու ունես գերազանց շփման ունակություն, նախընտրում ես ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա Մոբայլ Սենթրը, որը հանդիսանում է բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցը Հայաստանում, փնտրում է հենց քեզ:

Պարտականություններ

  • -Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն
  • Իրականացնել վաճառք՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում
  • Իրականացնել գանձապահական աշխատանքների վարումը
  • Ապահովել ապրանքատեսականու ճիշտ դասավորությունը և մաքրությունը խանութ-սրահում
  • Վարել հաճախորդների տվյալների բազան, ներկայացնել ներքին հաշվետվություններ
  • Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին
  • Հաղորդակցվել այլ բաժինների հետ՝ կապված ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրների լուծման և ընկերության ու հաճախորդների միջև լավ հարաբերությունների պահպանման հետ
  • Իրականացնել բովանդակալից գործառույթներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն ՝ MS OFFICE
  • Լեզուների իմացություն ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի)
  • Բանավոր հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
  • Աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում (ցանկալի է տեխնիկայի ոլորտում)
  • Սթրեսակայունություն և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
  • 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 10:00-20:00 , 11:00-21:00

Company օverview
address
Address
Ք. Երևան, Մարգարյան 23/6
address
Number of employees
151-500
Phone
Phone
015700000

«Մոբայլ Սենթր» խանութների ցանցը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում: «Մոբայլ Սենթր» -ն իր գործունեությունն իրականացնում է 2006թ.-ից: Հետագայում իր բարեխիղճ և բարձրորակ ծառայությունների մատուցման շնորհիվ ընկերությունը արագորեն նվաճեց հաճախորդների վստահությունը և կարճ ժամանակում ընդլայնեց իր գործունեության աշխարհագրությունը: Տվյալ պահին «Մոբայլ Սենթր»-ը ներկայացնում է մասնագիտացված խանութ-սրահներ քաղաք Երևանում և բոլոր մարզերում:

«Մոբայլ Սենթր»-ի կարգախոսն է « Միայն լավագույնը» և այդ կարգախոսին հավատարիմ լինելով՝ ընկերությունը համագործակցում է միայն բաձրորակ ապրանք արտադրող համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են՝ Samsung, Nokia, Apple, Lenovo, Sony, CellularLine, Celly, Hama , MyKronoz , SBS, Panzer Glass , Ksix, Canyon , ACME, Remax , Devia , Beper, Tescoma և այլ ապրանքանիշները: Հանդիսանալով վերոնշյալ ընկերությունների պաշտոնական ներկրողը Հայաստանում` հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք՝ տրամադրելով 1 տարվա պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից: Ընկերությունն իր հաճախորդին առաջարկում է ոչ միայն բջջային հեռախոսներ, այլ նաև բազմատեսակ տեխնիկա՝ հեռուստացույցներ, պլանշետներ և այլն: Ընկերության խանութ-սրահներն աշխատում են շաբաթը 7 օր, ընկերությունը համագործակցում է Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ, ապառիկը ձևակերպվում է տեղում և այս ամենը ուղղված է միայն հաճախորդների հարմարավետ, արագ և շահավետ գնումներ կատարելուն: Ընկերության կազմի մեջ մտնում է նաև մասնագիտացված սպասարկման կենտրոնը, որն ապահովում է Մոբայլ Սենթր խանութների ցանցից ձեռք բերված տեխնիկայի ինչպես երաշխիքային, այնպես էլ հետերաշխիքային սպասարկումը: Չնայած առկա տեխնիկայի բարձրորակ ապրանքատեսականու հսկայական ծավալներին՝ իր որդեգրած քաղաքականության շնորհիվ ընկերությունն օրեցօր աճում և ընդլայնվում է՝ իր հաճախորդներին ներկայանալով տեխնիկայի ավելի լայն ու ժամանակակից տեսականիով:

See more

Spread the word! Share this job on social media