Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի և մարքեթինգի մենեջեր

Asatryan Consulting

City: Yerevan
Salary:
Monthly 200,000-250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR, Sales, Business Development
Deadline:
7/23/2025

Նկարագրություն

Շինարարական / Կառուցապատման ոլորտ

Կառուցապատող առաջատար ընկերությունը հրավիրում է բանիմաց, նախաձեռնող և նպատակասլաց մասնագետի միանալու մեր թիմին որպես Վաճառքների մենեջեր։ Աշխատանքը գրասենյակային է՝ ներառյալ հաճախորդների խորհրդատվություն, վաճառքի գործընթացների վարում, ինչպես նաև ընկերության սոցիալական ցանցերի ակտիվ կառավարում։

Պարտականություններ

  • Խորհրդատվություն հաճախորդներին՝ կառուցվող շենքերի, բնակարանների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ,
  • Վաճառվող անշարժ գույքի և ծառայությունների խորը իմացություն և ներկայացում,
  • Հաճախորդների կարիքների բացահայտում, անհատական մոտեցում և առաջարկների մշակում,
  • Վաճառքի ամբողջական գործընթացի կազմակերպում՝ կապ հաստատումից մինչև գործարքի ավարտ,

Ընկերության Կայքի, Ինստագրամ և Ֆեյսբուք էջերի կառավարում՝

  • Բովանդակության պլանավորում և հրապարակում,
  • Հաճախորդների հարցերին արագ արձագանքում,
  • Էջերի ակտիվության վերլուծություն և զարգացում,
  • Մարքեթինգային գաղափարների առաջադրում ու իրականացում։

Պահանջներ

  • Զբաղվածության ոլորտին համապատասխան փորձ (ցանկալի, բայց ոչ պարտադիր),
  • Հաճախորդների հետ արդյունավետ շփման, վստահություն ստեղծելու և վաճառք իրականացնելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփման, բանակցելու և ներկայացնելու գերազանց հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն,
  • Աշխատասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, թիմային մտածելակերպ,
  • Գրագետ և հստակ բանավոր ու գրավոր խոսք,
  • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի լավ իմացություն (այլ օտար լեզուների իմացությունը դիտվում է որպես առավելություն),
  • Microsoft Office ծրագրերի գերազանց տիրապետում,
  • Սոցիալական ցանցերի (Instagram, Facebook) և դրանց գործիքների լավ իմացություն,
  • Մարքեթինգային տարրական պատկերացումներ։

Հավելյալ նշումներ

  • Փորձաշրջանի ընթացքում ներգրավում փորձառու մասնագետների կողմից՝ աշխատանքի բոլոր նրբություններին ծանոթանալու նպատակով,
  • Մրցունակ աշխատավարձ՝ 200,000 – 250,000 ՀՀ դրամ (մաքուր) + վաճառքից բոնուսային համակարգ,
  • Կայուն աշխատանք, բարենպաստ միջավայր և մասնագիտական աճի հնարավորություն

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09:00 – 18:00, շաբաթ՝ 10:00 – 17:00։

Company օverview
address
Address
Ամիրյան 1
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 91 416460

Asatryan Consulting ընկերությունը հանդիսանալով իր ոլորտում լավագույններից մեկը, ուղղորդում է իր հաճախորդներին անշարժ գույքի մեծածավալ շուկայում, օգնում նրանց կատարել ճիշտ ներդրումներ և աջակցում ողջ գործընթացում: Մեր գործառույթների մեջ են մտնում՝ նախագծային վերլուծությունը, համապատասխան հողատարածքի կամ գույքի ճիշտ ընտրությունն ու ձեռքբերումը, ինչպես նաև՝ նախագծում, շինարարության կազմակերպում և շահագործման հանձնում: Մատուցում ենք ծառայություններ նաև ֆիզիկական անձանց համար, ապահովելով գնորդ և վաճառող կողմերի իրավունքների պահպանումը: Մեր ընկերությունն ունի հարուստ փորձ անշարժ գույքի շուկայում և մեր միջոցով իրականացվել են բազմաթիվ գործարքներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Օգտվեք մեր բազմամյա փորձից և մեր մասնագետները կօգնեն ձեզ կատարել ճիշտ որոշումներ, կնքել փոխշահավետ գործարքներ ու արդյունավետ տնօրինել ձեր կապիտալը:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture *
Profile picture is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media