Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի և մարքեթինգի ղեկավարի

Marg Nature Resort

Location: Լոռու մարզ, գյուղ Մարգահովիտ
Salary:
Monthly 350,000-500,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Tourism, Hospitality, Restaurants, Food Services
Open to international applicants
Deadline:
10/8/2026

Նկարագրություն

Մարգ Նեյչր Ռեզորթ նորաբաց հյուրատնային և ռեստորանային համալիրը փնտրում է փորձառու, նախաձեռնող և ռազմավարական մտածողությամբ Վաճառքի և Մարքեթինգի ղեկավարի, ով կհամակարգի ընկերության ամբողջ վաճառքների և մարքեթինգային գործունեությունը։

Պարտականություններ

  • Վաճառքի և մարքեթինգային համապարփակ ռազմավարության մշակում, պլանավորում և իրագործում:
  • Խոշոր կորպորատիվ հաճախորդների նույնականացում և ներգրավում, B2B բանակցությունների վարում և երկարաժամկետ գործընկերային պայմանագրերի կնքում:
  • Թվային մարքեթինգի (SMM, վճարովի գովազդներ) և որոնողական համակարգերում օպտիմալացման (SEO) աշխատանքների համակարգում և վերահսկում:
  • Շուկայի, մրցակիցների, գնագոյացման և սպառողական վարքագծի խորքային վերլուծություն՝ նոր կոմերցիոն հնարավորություններ և շուկաներ բացահայտելու նպատակով:
  • Բրենդի դիրքավորման և զարգացման կառավարում։
  • Վաճառքի և մարքեթինգի թիմի (ներառյալ ֆրիլանսերների) աշխատանքների կառավարում, առաջադրանքների բաշխում և կատարողականի վերահսկում:
  • Մարքեթինգային բյուջեի արդյունավետ բաշխում, գովազդային արշավների և վաճառքների արդյունավետության (ROI, Conversion rates) վերլուծություն և կանոնավոր հաշվետվությունների ներկայացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (Մարքեթինգի, Բիզնեսի կառավարման, Տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում):
  • Վաճառքների կառավարման և թվային մարքեթինգի ոլորտում առնվազն 3 տարվա հաջողված ղեկավար աշխատանքի փորձ:
  • Լեզուների իմացություն. հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի ազատ հաղորդակցման և բիզնես-բանակցությունների վարման մակարդակ (պարտադիր պայման է միջազգային գործընկերների և կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու համար):
  • B2B վաճառքների գործիքակազմի, կորպորատիվ պրեզենտացիաների կառուցման և CRM համակարգերով աշխատելու բարձր հմտություն:
  • Թվային գործիքների (Google Analytics, Meta Ads Manager, SEO/SEM հիմունքներ) խորքային իմացություն և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու կարողություն:
  • Առաջնորդության, թիմի մոտիվացման, կոնֆլիկտների կառավարման և որոշումների արագ կայացման վառ արտահայտված ունակություններ:

Հավելյալ նշումներ

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) նշված էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք նամակի թեմա (subject) դաշտում նշել՝ «Վաճառքի և Մարքեթինգի ղեկավար»:

Որպես մեծ առավելություն կդիտվի՝

  • Տուրիստական ընկերությունների և գործակալությունների հետ աշխատանքի հաջողված փորձը։

  • Խոշոր միջոցառումների (կորպորատիվ հավաքույթներ, փառատոներ, ռիթրիթներ) պլանավորման և կազմակերպման գործնական փորձը։

Company օverview
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 55 999599

Մարգ Նեյչր Ռեզորթ՝ թաքնված դրախտ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի չքնաղ բնության գրկում: Այստեղ խտացված է լեռնային մաքուր օդը, գետերի մեղմ կարկաչն ու բացարձակ խաղաղությունը: Սա վայր է, որտեղ կարող եք կտրվել առօրյա եռուզեռից, լիցքաթափվել և վերագտնել բնության հետ ներդաշնակությունը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media