Վաճառքի և հաճախորդների սպասարկման մասնագետ (շինարարության բաժին)
4u.am
Նկարագրություն
4U.am-ի թիմը ընդլայնվում է և փնտրում է եռանդուն, հաղորդակցվող և նպատակասլաց մասնագետի՝ միանալու մեր շինարարական բաժնի պրոֆեսիոնալ թիմին։
Եթե դու սիրում ես շփվել մարդկանց հետ, կարողանում ես գտնել լավագույն լուծումները ցանկացած հաճախորդի համար և ցանկանում ես զարգանալ վաճառքի ոլորտում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Պարտականություններ
- Պատասխանել հաճախորդների հեռախոսազանգերին, առցանց հաղորդագրություններին և էլեկտրոնային նամակներին,
- Տրամադրել խորհրդատվություն շինարարական ապրանքների, գործիքների և նյութերի ամբողջ տեսականու վերաբերյալ,
- Օգնել հաճախորդներին կատարել ճիշտ ընտրություն՝ հիմնվելով նրանց կարիքների և պահանջների վրա,
- Ձևակերպել պատվերները և հետևել դրանց կատարման ընթացքին՝ ապահովելով հաճախորդի գոհունակությունը,
- Լուծել հաճախորդների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում,
- Սերտ համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
- Մշտապես թարմացնել գիտելիքները տրամադրվող տեսականու և շուկայի նորությունների վերաբերյալ:
Պահանջներ
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
- Բանակցելու և համոզելու հմտություններ,
- Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և վստահություն ձևավորելու ունակություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծումներ տալու ունակություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, E-mail):
Կդիտվեն որպես առավելություններ՝
- Աշխատանքային փորձը վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Շինարարական ապրանքների և գործիքների վերաբերյալ գիտելիքների առկայությունը,
- Ռուսերենի իմացությունը։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ,
- Աշխատանք ընկերական և պրոֆեսիոնալ թիմում,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Հարմարավետ աշխատանքային միջավայր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, ժամը 10:00-ից 19:00։
4u.am-ը ծաղիկների և նվերների վաճառքի առցանց հարթակ է, որը մասնագիտանում է յուրաքանչյուր ստացողի համար լավագույն նվերի ընտրության գործում։
4u.am-ի տեսլականն է՝ «Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում», իսկ առաքելությունը՝ «Լինել ամենահաճախորդամետ ընկերությունը Հայաստանում»։ 4u.am-ի հիմնական արժեքներն են՝ հաճախորդամետություն, նորարարություն, ճշտապահություն, արհեստավարժություն և պոզիտիվություն, որոնցով մենք առաջնորդվում ենք յուրաքանչյուր քայլին։
4u.am-ն ունի 750-ից ավել գործընկերներ՝ հիմնականում նվերների ու քաղցրավենիքի հայ արտադրողներ, ծաղկի սրահներ և տարաբնույթ «փորձառությունը որպես նվեր» (ռոմանտիկ ընթրիքներ, սերենադներ, աճպարարներ և այլն) ծառայությունների մատուցողներ։
4u.am-ը նաև կազմակերպում է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների արվեստի կրթության ծրագրեր, որոնց արդյունքում երեխաների կողմից ստեղծված բացիկները և հուշանվերները վաճառվում են 4u.am հարթակում։