Վաճառքի բաժնի ղեկավար(РОП)
Alliance Group
Նկարագրություն
ALLIANCE GROUP միջազգային անշարժ գույքի գործակալությունը, ընդլայնելով իր գործունեությունը, փնտրում է ուժեղ և նպատակասլաց վաճառքի բաժնի ղեկավարի, ով կարող է արդյունավետ կառավարել թիմը, ձևավորել վաճառքի համակարգված գործընթացներ և ապահովել բարձր ֆինանսական արդյունքներ։
Պարտականություններ
-
Վաճառքի բաժնի կառավարում և սահմանված պլանային ցուցանիշների ապահովում։
-
Անշարժ գույքի գործակալների հավաքագրում, ադապտացում, ուսուցում և մոտիվացում։
-
Աշխատակիցների համար առաջադրանքների սահմանում, KPI ցուցանիշների և աշխատանքի արդյունավետության վերահսկում։
-
Աշխատանքային հանդիպումների, վերապատրաստումների և անհատական քննարկումների կազմակերպում։
-
Վաճառքի ձագարի ձևավորում, կառավարում և օպտիմալացում։
-
CRM համակարգի, հաճախորդների բազայի և հայտերի մշակման որակի վերահսկում։
-
Վաճառքների, փոխակերպման ցուցանիշների և ֆինանսական արդյունքների վերլուծություն։
-
Գույքի ներկայացման, դիտումների և գործարքների ընթացքի վերահսկում։
-
Բարդ բանակցություններին և գործարքների հաջող ավարտին մասնակցություն։
-
Գործընկերային կապուղիների զարգացում և համագործակցություն կառուցապատողների հետ։
-
Մարքեթինգի բաժնի հետ համատեղ աշխատանք՝ հաճախորդների հոսքի ավելացման նպատակով։
-
Հաշվետվությունների պատրաստում և շահույթի ավելացմանն ուղղված միջոցառումների մշակում։
Պահանջներ
-
Վաճառքի բաժնի ղեկավարման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
-
Անշարժ գույքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
-
Թիմի կառավարման, աշխատակիցների ուսուցման և զարգացման հմտություններ։
-
CRM համակարգերի և վաճառքի վերլուծության գործիքների վստահ տիրապետում։
-
Վաճառքի համակարգված գործընթացներ կառուցելու և պլանային ցուցանիշներն ապահովելու կարողություն։
-
Առաջնորդի որակներ, նախաձեռնողականություն և արդյունքներին միտված մտածելակերպ։
Մենք առաջարկում ենք`
-
Ֆիքսված աշխատավարձ՝ 500,000 ՀՀ դրամ + վաճառքի բաժնի արդյունքներից տոկոսային հավելավճար։
-
Մոտիվացիոն համակարգի վերջնական պայմանները քննարկվում են անհատական հարցազրույցի ընթացքում։
-
Ընկերության զարգացման և ընդլայնման գործընթացների վրա անմիջական ազդեցություն ունենալու հնարավորություն։
-
Աշխատանք զարգացող միջազգային ընկերությունում։
-
Հարմարավետ գրասենյակ Երևանի սրտում։
-
Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ։