Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի բաժնի ղեկավարի օգնական

Ekoprof LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
12/1/2023
Job posting has expired

Նկարագրություն

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու վաճառքի բաժնի ղեկավարի օգնականի։

Պարտականություններ

  • Մշակել վաճառքի ռազմավարական առաջնայնությունները և գործողությունները, կառավարել իրականացման գործընթացը:
  • Կառավարել ընկերության վաճառքի գործունեությունը՝ պլանավորում, կազմակերպում, առաջնորդում, վերահսկում, ընկերության երկարաժամկետ ու կարճաժամկետ նպատակներն իրականացնելու համար:
  • Ուսումնասիրել շուկան, վերլուծել և ներկայացնել առաջարկներ:
  • Մշակել և ներդնել ենթակա աշխատակիցների աշխատանքի արդյունավետության գնահատման ծրագիր:
  • Վերահսկել վաճառքի ծավալները և վերլուծել արդյունքները:
  • Հսկել կրեդիտի և վաճառված ապրանքի գումարի շարժը:
  • Աշխատանքի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության կամ հարակից ոլորտներում)
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • MS Office փաթեթի մասնավորապես Excel-ի վարժ իմացություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Կազմակերպչական և կառավարման հմտություններ,
  • Ճկունություն

Հավելյալ նշումներ

Աշխ․ գրաֆիկ՝երկ-շբթ
Աշխ․ ժամերը՝09։00-18։00, շբթ՝ մինչև 14։00

Company օverview
address
Address
Հայաստան, Երևան, Թամանցիների փ. 6-րդ նրբ. 12/8 տ. (Շենգավիթ)
address
Number of employees
151-500

«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ:

See more

Spread the word! Share this job on social media