Վաճառքի բաժնի ղեկավար (խմիչքի ոլորտում)
Grain Alco
Նկարագրություն
Խմիչքների վաճառքի ոլորտում փորձ ունեցող մասնագետ՝ ով ապահովում է արդյունավետ վաճառք, հաճախորդների հետ գործարար հաղորդակցություն և ընկերության վաճառքի քաղաքականության պահպանում։
Պարտականություններ
- Ալկոհոլային խմիչքների վաճառքի գործընթացի ամբողջական կազմակերպում և իրականացում
- Հաճախորդների հետ մասնագիտական բանակցությունների վարում
- Պատվերների ընդունում, ձևակերպում և վերահսկում մինչև առաքման փուլ
- Ապրանքատեսականու ճիշտ ներկայացում, վաճառքի խթանում և ցուցադրության ստանդարտների պահպանում
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն, գնային և վաճառքի առաջարկների վերլուծություն
- Ընկերության վաճառքի քաղաքականության, կարգապահական և էթիկական նորմերի խիստ պահպանում
Պահանջներ
- Փորձ խմիչքների վաճառքի ոլորտում 5-10 տարի պարտադիր
- Լավ հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու կարողություն
Լրացուցիչ նշումներ
Ամսական աշխատավարձ-500,000 և ավել
Մեր գործարանը հագեցած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով: Արտադրական գործընթացը լիովին ավտոմատացված է և սերտիֆիկացված է ժամանակակից որակի չափանիշներին համապատասխան:
Տեխնոլոգիական մոտեցման, էկոլոգիապես մաքուր հումքի և ավանդական բաղադրատոմսերի համադրությունը Grain Alco դարձնում է Հայաստանում որակյալ ալկոհոլային խմիչքների հիմնական արտադրողներից մեկը: