Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի բաժնի ղեկավար (շինարարություն և անշարժ գույք)

Hay Develop

City: Yerevan
Salary:
Monthly starting from 200,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Open to international applicants
Deadline:
7/3/2025

Նկարագրություն

Մենք հանդիսանում ենք առաջատար շինարարական և անշարժ գույքի զարգացման ընկերություն, որը իրականացնում է բարձրակարգ բնակարանային և կոմերցիոն նախագծեր։ Մեր նպատակն է ապահովել որակյալ արդյունք և բարձր մակարդակի ծառայություն մեր հաճախորդների և գործընկերների համար։

Հրավիրում ենք փորձառու Վաճառքի բաժնի ղեկավարի, ով ունի շինանյութերի, անշարժ գույքի նախագծերի վաճառքի կամ B2B կորպորատիվ վաճառքի փորձ։

Պարտականություններ

  • Նոր B2B հաճախորդների որոնում և ներգրավում՝ շինարարության, ճարտարապետության, անշարժ գույքի ոլորտներում,
  • Վաճառքի ամբողջ գործընթացի կառավարում՝ սկզբից մինչև գործարքի ավարտ,
  • Երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների կառուցում հաճախորդների հետ,
  • Պայմանագրերի և առևտրային համաձայնագրերի բանակցում մեծածավալ գործարքների համար,
  • Ամսական և եռամսյակային վաճառքի պլանների և KPI-ների ապահովում,
  • Համագործակցություն ներքին նախագծային, ճարտարապետական և ղեկավար թիմերի հետ,
  • CRM համակարգի թարմացում և վաճառքի հաշվետվությունների պատրաստում,
  • Ընկերության ներկայացում ոլորտային միջոցառումների և հանդիպումների ժամանակ։

Պահանջներ

  • Վաճառքի պլանների իրականացման և գերազանցման հաստատված փորձ,
  • Մեծ հաճախորդների և բարդ գործարքների կառավարման փորձ,
  • Առնվազն 3 տարվա փորձ հետևյալ ոլորտներից մեկում՝ շինանյութերի վաճառք, անշարժ գույքի նախագծերի վաճառք, շինարարական նախագծերի վաճառք,
  • Ինդուստրիալ մատակարարումներ / շինարարական տեխնոլոգիաներ,
  • Բարձր վաճառքի, բանակցային և հաղորդակցման հմտություններ,
  • Կազմակերպվածություն և նախաձեռնողականություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և/կամ ռուսերենի իմացությունը՝ առավելություն,
  • CRM ծրագրերի և MS Office փաթեթի լավ իմացություն,
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդների հետ հանդիպումների համար գործուղման պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ հիմնադրույթային աշխատավարձ + բարձր բոնուսային համակարգ,
  • Մշտական աշխատանք և աճի հնարավորություն,
  • Մասնագիտական աջակցություն և կարիերայի զարգացման հստակ ուղի,
  • Մասնակցություն խոշոր և ճանաչված անշարժ գույքի նախագծերի իրագործման գործընթացում։

Դիմելու կարգը

Ուղարկեք Ձեր մանրամասն ինքնակենսագրականը՝ պարտադիր նշելով իրականացված B2B գործարքների օրինակները և նախորդ աշխատանքային վայրերում ձեռք բերած KPI-ները։
Հանդիպման կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Company օverview
address
Number of employees
51-150

Իջևանատուն ՓԲԸ-ն անշարժ գույքի ոլորտում առաջատար շինարարական ընկերություն է, որն իրականացնում է բարձրակարգ բնակելի և առևտրային նախագծեր ամբողջ Հայաստանում։ Ընկերությունն ունի նաև սոցիալական պատասխանատվության և ներառականության բարձր մշակույթ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture *
Profile picture is required
Cover letter *
Cover letter is required
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media